27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Լրագրողները բռնության են ենթարկվում ոչ միայն էքստրեմալ իրադարձությունների ժամանակ (վիդեո)

«2016 թվականը չափազանց բարդ և լարված էր լրագրողների համար, քանի որ եղան բազմաթիվ ֆիզիկական բռնություններ, ճնշումներ, մասնագիտական գործունեության խոչընդոտումներ»,- այսօր «Հենարան» ակումբում կայացած ասուլիսին ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը: Նրա խոսքով` լրագրողներն ու լրատվամիջոցները ծայրահեղ բարդ պայմաններում էին աշխատում նաև իրադարձությունների պատճառով` ապրիլյան պատերազմ, «Սասնա ծռեր» խմբավորման գործողություններ և այլն:

Ըստ նրա` այս տարի ոստիկանությունն աչքի ընկավ նոր վայրագություններով, որը գերազանցեց 2015 թվականի հունիսյան իրադարձութունները` Բաղրամյան պողոտայում «Էլեկտրիկ Երևանի»-ի պայքարն` ընդդեմ լույսի թանկացման: Վերջինս նկատեց, որ ՊՊԾ գնդի գրավան լուսաբանման ժամանակ ոստիկանությունը նաև հատուկ միջոցներ կիրառեց:

Մելիքյանը հիշեցրեց, որ լրագրողները բռնության են ենթարկվում ոչ միայն էքստրեմալ իրադարձությունների ժամանակ: «Աժ-ի վերջին միջադեպը (նկատի ունի ԱԺ «Ժառանգություն» խմբակցության Ռուբիկ Հակոբյանի` Hraparak.am-ի լրագրող Վահե Մակարյանին հարվածելը-խմբ.) ցույց տվեց, որ ԱԺ-ի ներսում էլ լրագրողը կարող է ենթարկվել ճնշումների ու բռնության: Այս ամենը մեզ թույլ է տալիս մտածել, որ լրագրողները հետագայում էլ աշխատելու են շատ բարդ պայմաններում, որովհետև առջևում խորհրդարանական ընտրություններ են»,- նկատեց Աշոտ Մելիքյանը: Վերջինս գտնում է, որ լրագրողի նկատմամբ բռնություններ կարող են լինել նաև 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ, քանի որ հայաստանյան որևէ ընտրության ժամանակ լրագրողների համար բարենպաստ պայմաններ չեն եղել:

Մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ