16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Երբեք թույլ մի տվեք ձեզ՝ վախենալ որևէ մեկից կամ որևէ բանից

Տե՛ր, տուր մեզ կատարյալ Սերը, որ հեռու վանենք ամեն մի երկյուղ: Երբեք թույլ մի տվեք ձեզ՝ վախենալ որևէ մեկից կամ որևէ բանից: Բնավ մի՛ վախեցեք, թե Ես կարող եմ հուսախաբ անել ձեզ: Մի վախեցեք, թե ձեր հավատքը կարող է հուսախաբության մատնել ձեզ: Մի վախեցեք աղքատությունից ու առանձնությունից: Բնավ մի անհանգստացեք, թե ճանապարհը չգտնելով ՝ կարող եք մոլորվել: Մի վախեցեք ուրիշներից ու նրանց անհասկացողությունից:

Սակայն, Իմ որդիներ. Վախի այս բացարձակ բացակայությունը՝ արդյունքն է այն կատարյալ Սիրո, որ պետք է ունենաք Իմ և Իմ Հոր հանդեպ: Զրուցեք Ինձ հետ ամեն բանի մասին: Ամեն պահ – լսեք Ինձ: Զգացեք Իմ պայծառ մոտիկությունը, և անմիջապես փարատեք վախը՝ Իմ մասին մտածելով:

Չարի ուժերը ուշի ուշով հետևում են ձեզ, ինչպես պաշարող բանակն է հետևում պաշարված քաղաքին. Երկու դեպքում էլ նպատակը նույնն է՝ թույլ տեղ գտնել և հարձակում գործելով՝ ներս մտնելու հնարավորություն ստանալ: Չարը այդպես անընդհատ հսկում ու շրջում է ձեր շուրջը՝ փորձելով վախի ազդեցությամբ անակնկալի բերել ձեզ:

Վախի պատճառը կարող է շատ չնչին բան լինել, բայց այն հնարավորություն է տալիս չարին՝ հարձակվելու ու թույլ տեղ գտնելով՝ ներս մտնելու: Անգամ փոքր-ինչ տեղի տալու դեպքում անմիջապես հետևում է վհատությանը, կասկածն Իմ մասին, հուսահատությունը և տկարության այլ արտահայտություններ: Աղոթեք, Իմ սիրելի որդիներ, որպեսզի ստանաք այդ Կատարյալ Սերը: Սերը, որ իրոք հեռացնում է ամեն մի վախ:

ԱՍՏԾՈ ԿԱՆՉԸ էջից

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ