Ով է սյունյաց “զորավորը”. Իրատես de facto
“Իրատես de facto”-ն ասում են խորագրի ներքո գրել է, թե Սյունիքի մարզպետի պաշտոնի համար այս օրերին բոլոր կողմերն էլ մեծ լոբբինգ են անում, որ իրենց թեկնածուն դառնա մարզպետ:
Մարզպետի պաշտոնակատար Դոլունցը, որը եղել է Ավետիք Բուդաղյանի հետ մրցակցող քաղաքապետը, ամենահարմարն է ՀՀԿ տարեց թեւի համար, որպեսզի Լիցկայի միջոցով կարողանան մարզն իրենց ազդեցության տակ պահել:
Թեկնածուներից Հրանտ Բեգլարյանն էլ մոտ հարաբերություների մեջ է Հերմինե Նաղդալյանենց թիմի հետ:
Խաչիկ Ասրյանի երկրպագուները ՀՀԿ ջահելներն են, իսկ Վարդան Ավետիսյանի համար էլ “կանգնած” են Տեղ համայնքի “զորավորները”:
Վերջինիս շանսերն ամենաբարձրն են գնահատվում: