Ինչո՞ւ է ծեծվել բանկիրը. Հայկական ժամանակ
“Հայկական ժամանակ”-ի տեղեկություններով, հունիսի 10-ի երեկոյան իր աշխատասենյակում դաժան ծեծի է ենթարկվել “Հայբիզնեսբանկի” վարչության նախագահ Սերգեյ Արզումանյանը: Ս. Արզումանյանը արդեն երեք օր է, ինչ աշխատանքի չի գնում:
Բանկում շրջանառվող լուրերի համաձայն, աշխատանքային օրվա վերջին Արզումանյանի աշխատասենյակ են ներխուժել ընդգծված կառուցվածքով 4-5 երիտասարդներ, որոնք իրենց “գործը” անելուց հետո լուռ հեռացել են: Դրանից հետո դուրս է եկել Արզումանյանը, որի դեմքը անճանաչելի է եղել:
Բանկի աշխատակիցների շրջանում տարածված լուրերի համաձայն, դեպքից մի կես ժամ առաջ Արզումանյանը լարված հեռախոսազրույց է ունեցել ինչ-որ մեկի հետ:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: