27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Պանթուրքիստական քաղաքականությունը սպառնալիք է Հայաստանի համար»

«Տեր–Պետրոսյանի ելույթը զերծ էր ռադիկալ, ծայրահեղ գնահատականներից: Ելույթում կային կետեր, որոնց հետ համամիտ չեմ ու, միաժամանակ, պետք է նշեմ՝ կային կետեր, որոնց հետ կարելի է համամիտ լինել: Համամիտ եմ, որ պետք է սատարել իշխանություններին՝ բանակցային  գործընթացում, երկրորդ՝ առանց փոխզիջումների հնարավոր չէ գտնել խնդրի լուծումը, երրորդ՝ պետք է ձգտել խաղաղության, ոչ թե պատերազմի: Սրանց հետ համամիտ եմ: Բայց այն ուղիները, փիլիսոփայությունը, որ տալիս է առաջին նախագահը, անհասկանալի են: Պետք է ասեմ՝ 1997 թվականի բանակցային տարբերակն ու այսօրվա տարբերակը երկու տարբեր փաստաթղթեր են: 1997-ի փուլային տարբերակում հղում եր արվում նաև անվտանգության խորհրդին, բանաձևերին, ինչպես նաև չէր բացառվում ԼՂ-ի անդամակցումն Ադրբեջանին՝ ինքնավարության բարձր մակարդակով: Իսկ այսօր պարտադիր նորմ է ԼՂՀ ժողովրդի պարտադիր կամարտահայտությունը հանրաքվեի միջոցով, որը պետք է ունենա պարտադիր իրավական ուժ: Կա՞ այլ ձևակերպում: Չկա՛», –Henaran.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շաչրմազանովը՝ անդրադառնալով  Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթին, որը հնչեց ՀՀԿ համագումարի ընթացքում:

ԱԺ փոխխոսնակը նշեց՝ առաջին նախագահը նշում է՝ պետք է գնանք փոխզիջումների, բայց չի նշում, թե ինչ փոխզիջումների պետք է գնա Ադրբեջանը:

«Նա նշում է, որ Ադրբեջանի նախագահը ռացիոնալ քաղաքական գործիչ է: Առաջին նախագահին հարգելով՝ պիտի ասեմ՝ ապրիլյան պատերազմի հայ զինվորներին գլխատողներին պարգևատրե՞լն է ռացիոնալություն, թե՞ Սաֆարովին հերոսացնելը կամ բանակցային գործընթացը տորպեդահարելը, Սանկտ-Պետերբուրգի ու Վիեննայի գագաթնաժողովի պայմանավորվածությունները չկատարելը, թե՞ Երևանը, Գորիսը, Սևանի ավազանը … ու ՀՀ  տարածքի  90 տոկոսը   Ադրբեջանի մասը համարելը: Սա՞ է ռացիոնալությունը»:

Շարմազանովը նշեց՝ ՀՀ-ն քրիստոնեական, ժողովրդավարական օազիս է երկու թուրքական պետությունների արանքում:
«Պանթուրքիստական քաղաքականությունն այսօր էլ իրատեսական է  թե՛ Ադրբեջանում, թե՛ Թուրքիայում: Պանթուրքիզմը չի մեռել: Այն այսօր նոր զարգացում է ստացել», – նշեց Շարմազանովը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ