06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Փորձում են քաղաքական արևի տակ տեղ ունենալ»

Այսօր ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն ամփոփիչ ասուլիսի ընթացքում  անդրադարձել է Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի՝ քաղաքականություն վերադառնալու մասին  հայտարարությանը:

«Մամուլը երկար եփեց այս գործընթացը: Ցանկացած պարագայում ունենալով հարգանք նախկին նախարարի անցած ճանապարհի նկատմամբ, ունենալով մարդկային հարաբերությունների ջերմ պաշար՝ ուզում եմ հիշել հայտնի լատինական ասացվածքը՝ Պլատոնն իմ ընկերն է, սակայն ճշմարտությունն ավելի եմ գնահատում: ՀՀ բոլոր քաղաքացիներն իրավունք ունեն զբաղվելու քաղաքականությամբ: Մի բան փաստեմ, որ ՀՀ քաղաքական կյանքում փորձում են դիրքավորվել նախկին պաշտոնյաներ, նախագահներ, վարչապետներ, նախարարներ. քաղաքականությունը ձգում է նախկիններին՝ պատմությունը ցույց է տալիս, որ նրանք, որպես կանոն, չեն կարողանում շատ մեծ արդյունքներ արձանագրել, սակայն փորձում են որոշակի ամբիցիաներ ունենալով քաղաքական արևի տակ տեղ ունենալ», – նշել է Աշոտյանը:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ