27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Սպիտակի դաժան սպանության հետքերով. Ժոովուրդ

Լոռու մարզի Սպիտակ քաղաքում երեկ տեղի ունեցած դեպքը ցնցել է ողջ հան­րապետությունը: Ըստ նախնական վար­կածի մայրը սեփական ձեռքերով խեղ­դամահ է արել երկու մանկահաս երե­խաներին` 5 եւ 7-ամյա դուստրերին, սպա կախվելու միջոցով ինքնասպան եղել:

Ոստիկանությունում քաղաքացու ինք­նասպան լինելու մասին ահազանգել էր անհայտ անձը: Դեպքի վայր ժամանած իրավապահները, բացելով բնակարանի դուռը, նախ տեսել էին 45-ամյա Մարինե Հովհաննիսյանին աստիճաններից կախ­ված վիճակում, մտնելով տուն` անկողին­ների մեջ իրար կողքի, հայտնաբերել էին նաեւ քույրերին` խեղդամահ եղած:

Օրաթերթին հայտնի դար­ձավ որ 45-ամյա կինը մանկավարժ էր, աշխատում էր Լոռու մարզի Սարալանջ գյուղի դպրոցում որպես քիմիայի ուսուց­չուհի: Չճշտված տեղեկություններով`նա­եւ տներ է մաքրել, երեխաներին պահել: Դեպքի վայր ժամանած օրաթերթի տեսախցիկը ֆիքսել է, որ երեկ արդեն բնակարանը բերված էր տո­նական տեսքի, զարդարված ու կոկիկ: Հատկանշական է, որ դեպքի վայր այդ­պես էլ հարազատներից ու ծանոթներից ոչ ոք ժամեր շարունակ չէր այցելել, չնա­յած որ լուրը ցնցել էր ողջ հանրապետու­թյունը: «ժողովուրդ»-ին տեղեկություններ հասան, որ կնոջ ամուսինը Սպիտակ քա­ղաքում է բնակվում, սակայն նա եւս դեպ­քի վայրում չի եղել, մինչ ուշ երեկո նաեւ ոստիկանություն չի այցելել:

Երեկ լուրեր շրջանառվեցին, թե կինը հոգեպես անառողջ է եղել, սակայն Լոռու մարզային հոգենյարդաբանական դիս­պանսերի տնօրեն Գայանե Քալանթարյանը հայտնեց, որ կինը երբեւէ գրանցված չի եղել հոգեբուժարա­նում եւ չի բուժվել:

Մարինե Հովհաննիսյանը ծնունդով Շիրակի մարզի Կրասար գյուղից է, ամուսնացել էր Լոռու մարզի Հարթագյուղ գյու­ղում, ապա չորս տարի առաջ ամուսնա­լուծվելուց հետո աշխատանքի էր անցել Սարալանջի դպրոցում:

Ի դեպ, մահացած կնոջ մայրն էլ դեռեւս 1990-ական թվականներին ինքնասպան է եղել կրկին կախվելու միջոցով ավելի ուշ նրա մորաքրոջ որդին է նույն քայլին դի­մել: Դեպքի շուրջ «ժողովուրդ»-ը զրուցել է Սարալանջի դպրոցի տնօրեն Թամարա Աֆյանի հետ, ում խոսքովՄարինե Հով­հաննիսյանը դպրոցում աշխատանքի է անցել ընթացիկ տարվա օգոստոսին մր­ցույթով: Տնօրենի խոսքով` կինը բարեհամ­բույր էր, սիրում էր երեխաներին եւ իր աշ­խատանքը, ու նրա պահվածքում աշխատակազմից որեւէ մեկը տարօրինակ ոչինչ չի նկատել.

«Բոլորս շոկի մեջ ենք: Չենք կարողանում հավատալ նման բանի»: Տնօրենի մեկնաբանությունից հետո տրամաբանական հարց է առաջանում` արդյո՛՛ք կինն է եղել իր երեխաներին խեղ­դամահ անողը, եթե այո, ապա ինչպես են հոգեպես անառողջ կնոջը վստահել դպ­րոցահասակ երեխաների դաստիարակու­թյունն ու կրթությունը հանրակրթական դպրոցում, ինչպես եւ ինչ չափանիշներով են անցկացվում մրցույթները:

Եվ ահա, այս հարցերի ֆոնին ՀՀ քննչա­կան կոմիտեն հաղորդագրություն է տա­րածում այն մասին, որ մահճակալին մա­հացած հայտնաբերված երկու մանկահա­սակ աղջիկ երեխաների պարանոցին բռ­նության հետքեր են հայտնաբերվել: «Դա­տաբժիշկները զննել Են երեխաների մարմինները, եւ նրանց պարանոցների շրջա­նում հայտնաբերվել են բռնության հետ­քեր: Դեպքի առթիվ Լոռու մարզային քնն­չական վարչությունում հարուցվել է քրեա­կան գործ` սպանության եւ ինքնասպանու­թյան հասցնելու հատկանիշներով:

Մշակ­վել է քննչական պլան, նշանակվել են դա­տաբժշկական փորձաքննություններ, ձեռ­նարկվում են անհրաժեշտ քննչական գոր­ծողություններ` դեպքի բոլոր հանգամանք­ները պարզելու, օբյեկտիվ եւ լրիվ հետա­զոտումն ապահովելու ուղղությամբ»,- աս­վում է ՔԿ հաղորդագրության մեջ: Սահմռկեցուցիչ դեպքի շուրջ տարած­ված տեղեկություններն այսքանով չեն ավարտվում:

Մինչ գործընկերները կնոջը մարդկային բարձր որակներով են գնահատում, տեղե­կություններ են տարածվում այն մասին, որ 45-ամյա մանկավարժն ամուսնալուծ­վել է ամուսնու առողջական խնդիրների պատճառով: Ըստ այդմ, խոսվում է այն մասին, որ տղամարդը հոգեպես անառողջ է եղել: Եվ տեղի ունեցածի վերաբերյալ մեկ այլ վարկածի համաձայն երեխաների եւ կնոջ սպանության մեղավորն ամուսինն է: Ըստ այդ տեղեկությունների` երեխանե­րին խեղդամահ արած հայրը սպանել եւ կախել է նաեւ կնոջը:

Այս վարկածը, սակայն, մեր տեղեկու­թյուններով` պաշտոնապես դեռեւս չի քննարկվել:

Կրկին անդրադառնալով առաջին վար­կածին հարց է առաջանում, ինչը կարող էր մանկավարժ կնոջը դրդել սպանել հա­րազատ երեխաներին: Ըստ տեղեկու­թյունների կինը սոցիալապես անապա­հով վիճակում էր գտնվում, ապրում էր վարձակալության հիմունքներով: Բայց արդյոք սա հիմնավոր պատճառ է` նման քայլի դիմելու համար: Մնում է հուսալ, որ քննությունն իրակա­նում կպարզի բոլոր հանգամանքները:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ