15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Մենք ի՞նչ գործ ունենք Ադրբեջանի հետ»

«Լսելով ՀԱԿ համագումարի  ընթացքում հնչած՝  Տեր -Պետրոսյանի ելույթը՝ հասկանում ենք ՝ նա հավատարիմ է իր հին ծրագրին, իր ընտրած ուղուն և կրկնում է այն, ինչ ասել է տարիներ առաջ: Թարմ ու նոր ոչ մի բան չասվեց», – Henaran.am-ի հետ   զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց ասաց Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը:

Անդրադառնալով  Տեր -Պետրոսյանի  ելույթի այն հատվածին, որտեղ առաջին նախագահը անդրադարձել էր Ալիևին՝ Ազատ Արշակյանն ընդգծեց. «Եթե Ալիևի փոխարեն լիներ ժողովրդավարությունից հասկացող մի քաղաքական գոծիչ, մենք լուրջ հակառակորդ կունենայինք: Իսկ հիմա մենք ծուլորեն նստած ենք ժողովրդավարական երկրի դափնիների վրա: Ալիևը միջնադարում է ապրում: Եթե նա թույլ է ու խոցելի,  շատ լավ է: Իսկ եթե Տեր-Պետրոսյանն այլ բաների էր անդրադառնում… Այդ մասն այնքան էլ հստակ չէր:Մենք ի՞նչ գործ ունենք Ադրջեջանի հետ: Ադրբեջանի ժողովուրդը թող ինքը գովի կամ պախարակի Ալիևին: Մենք մեր խնդիրներին պետք է անդրադառնանք», – ասաց Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ