Անհանգստացած են. Հրապարակ
Քաղաքական ուժերը դեռ խորհրդարանական ընտրությունները «հորով-մորով» չարած` անհանգստացած են Երեւանի քաղաքապետի ընտրություններով, որը տեղի կունենա մայիսին: Շրջանառվում են մի շարք թեկնածություններ, իսկ ամենաինտրիգայինը ՀՀԿ-ի թեկնածուի հարցն է: Եթե մինչեւ հիմա տեսակետ կար, որ «միակն ու եզակին» Տարոն Մարգարյանն է, ապա պարզվում է, որ ՀՀԿ-ում կան մարդիկ, որոնք կցանկանային ասել` «Տարոն ջան, դու միակ սիրունը չես, այլ սիրուններ էլ կան»:
Օրինակ, Սամվել Կարապետյանի սանիկ Գագիկ Բեգլարյանը, որը, ի դեպ, պատգամավոր դառնալ չի ուզում Կենտրոնից ռեյտինգայինով, այլ սպասում է, որ իր «կոշիկի քուղերը» կապեն քաղաքապետի ընտրությունների ժամանակ:
Մեկ այլ «էկզոտիկ» թեկնածուի անուն էլ է շրջանառվում` Ռոբերտ Քոչարյանի որդու
` Սեդրակի:
Պատճառաբանությունը «Երկաթյա» է. եթե Արմեն Գեւորգյանը կարող է նախագահի աշխատակազմի ղեկավար լինել, Ալիկ Հարությունյանը’ քարոզչական կենտրոնի ղեկավար, ինչպես չի կարող նա քաղաքապետ լինել:
Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: