27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Եվ ձեռքբերումներ են եղել, և բացթողումներ

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Պողոսյանի խոսքով` անցնող տարին հագեցած էր քաղաքական  կարևորագույն իրադարձություններով:

«Մենք լուրջ քայլ կատարեցինք` գնալով  սահմանադրական բարեփոխումների, դրանով իսկ  գնում ենք դեպի ավելի ժողովրդավար, կայուն քաղաքականության»,-Henaran.am-ի հետ զրույցում ամփոփելով քաղաքական տարին, ասաց պատգամավորը: Նա նշեց, որ Ընտրական նոր օրենսգիրքն է կյանքի կոչվելու 2017 թվականին, և դա հավասար հնարավորությունների ամրապնդում կապահովի:

Կ. Պողոսյանը նկատեց, որ չնայած ձեռքբերումներին եղան նաև որոշակի բացթողումներ. «Մենք աչք չենք փակում մեր բացթողումների վրա, ունեցանք ապրիլյա քառօրյա պատերազմ, որ մենք, որպես մայրեր, բնականաբար, շատ կարևորում ենք, ու մեր երկրի ու իշխանության համար կարևորագույն հարց է հանդիսանում մեր երկրի պաշտպանությունն ու դրա ամրապնդումը: Այսօր մեր երեխաներն են, որ պահում են սահմանն այսպես անառիկ»:

Հարցին, թե որը պիտի լինի քաղաքական գործիչների պատասխանն` ուղղված մեր զինվորներին, Կ. Պողոսյանը պատասխանեց, որ քաղաքական ուժերի ու իշխանության ուշադրության կենտրոնում է այսօր մեր բանակը, բոլորը կենտրոնացել են այն պահելու, պահպանելու վրա:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ