26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

2016-ն անակնկալով ավարտվեց Շուշան Պետրոսյանի համար

Երգչուհի, Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանի համար այս տարի ամանորը դեկտեմբերի 31-ին կամ հունվարի 1-ին չէ, որ սկսվել է: Դեռևս դեկտեմբերի կեսերին պատգամավորը Արցախում է եղել, սահմանամերձ 19 գյուղերի ու 2 մանկապարտեզների երեխաների համար նվերներ է տարել, ապա այնտեղ էլ զորամասերում տոնածառներ զարդարել: Henaran.am-ի թղթակցին Շ. Պետրոսյանը պատմեց, որ Արցախ կատարած այցելությունից հետո արդեն սկսել է իր տունը պատրաստել:

Ընդհանրապես ամանորը նրա ամենասիրած ու սպասված տոնն է: «Միշտ հատուկ պատրաստվում եմ, դեռևս դեկտեմբերի սկզբին գնումներ եմ արել` դիզայնի հետ կաված: Իմ տոնածառը միշտ հիշարժան է, ոչ մի տարի չի կրկնվում, և  մարդիկ հատուկ գալիս են` տեսնելու իմ տունը: Իհարկե, միայն տոնածառը չէ, որ Ձմեռ պապն է դնում: Մենք միասին բոլորս սպասում ենք Ձմեռ պահին, նույնիսկ էլֆերին էինք բռնում տան մեջ, թե ինչպես էին տոնածառի վրա նոր խաղալիքներ ավելանում»,-կիսվեց երգչուհին:

Հետաքրքրվեցինք, թե որն է եղել ամենաուրախ ամանորը նրա կյանքում, ինչին ի պատասխան Շ. Պետրոսյանն ասաց, որ բոլոր այն օրերը, որ անցկացնում ես ընտանիքիդ հետ, հիշարժան են: «Քանի որ մենք բոլորս զբաղված ենք, տղաս դպրոցական է, մյուսը` ուսանող, ես ու ամուսինս աշխատում ենք, այսինքն` մենք քիչ ենք հանդիպում միմյանց օրվա ընթացքում, միակ մարդը, ում մենք փորձում ենք հնարավորինս շատ ուշադրություն դարձնել, պստիկն է:

Այնքան լավ առիթ է, որ  պիտի հավաքվենք իրար հետ, ընտանիքով իրար գլխի, էլ չեմ ասում, որ ամենամեծ անակնկալն այն է, որ մայրս է եկել Ավստրալիայից, դա արդեն ստիպում է ինձ ու քրոջս խառնվել իրար»:

Ամանորին սովորաբար պատգամավոր-մայրիկը պատրաստում է համեղ կերակուրներ, ասում է, որ ամեն տարի մի նոր կերակուր է ավելանում իրենց սեղանին, սակայն սիրված ու սպասված ուտեստներն էլ անմասն չեն մնում:

Իսկ առաջին կենացը, որ հնչում է նրա տանը, սա է. «Երկրիս խաղաղություն»: «Դա ոչ միայն ամանորյա առաջին կենացն է, այլև ամեն առավոտվա ցանկությունս է»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ