Արարատի մարզպետը կորցնելու բան չունի. Հրապարակ
Նախորդ օրը Մաշտոցի պողոտայի շենքերից մեկի բակում հագած-կապած կանգնած էր Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը: Այս մասին գրում է “Հրապարակ”-ը:
““Էդ ո՞ւր էդպես` առանց Սուրիկ”,- հարցրինք նրան: Ճի՞շտ է, որ բոլոր մարզպետներով միաբերան գնացել, մարդկայնորեն աջակցել եք Սյունիքի մարզպետին:
“Հա, բա ո՞նց, բա իհարկե. մարդու տան վրա զինված հարձակում էր եղել, որ քո տան վրա զինված հարձակում լինի, ի՞նչ կանեիր: Սուրիկը հացով մարդ էր, շնորհքով մարզպետ էր”:
Էս կողմերո՞ւմ եք ապրում: “Հա, հենա` էս ինը հարկանի շենքի երկրորդ հարկում”: Փաստորեն, Ձեր տան վրա դժվար թե զինված հարձակում լինի, բոլորը ինը հարկանիներ են էստեղ, ձենը կլսվի: Իսկ ճի՞շտ է, որ Սյունիքի մարզպետի թեկնածուների մեջ Դուք էլ կաք:
“Փողոցային զրույցներ են, միք հավատացեք”: Լսել ենք, որ Ձեզ էլ են հանելու:
“Մի էսքա՜ն էլ մտածում չեմ այդ մասին,-մատներն իրար շփելով՝ ասաց նա եւ շարունակեց:- Ի՞նչ ունեմ կորցնելու, հետա` երկրորդ հարկում տունս ա, ուրիշ բան չունեմ””:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: