Հղի կնոջը «Շտապօգնության» մեքենային են մոտեցրել փրկարարները.Արտակարգ դեպք
![](https://henaran.am/wp-content/uploads/2016/12/Без-названия-39.jpg)
Արագածոտնի մարզի Շենկան գյուղում այս գիշեր հղի կնոջը «Շտապօգնության» մեքենային են մոտեցրել փրկարարները:
Ինչպես հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից, ժամը 04.43-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Շենկանի գյուղում կինը ծննդաբերում է, շտապօգնության մեքենան ճանապարհի դժվարանցանելիության պատճառով մնացել է գյուղի սկզբնամասում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Փրկարարները կնոջը մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: