15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Ո՞վ է պատասխան տալու բանակից գողացված գումարների համար»

«Ճիշտն ասած՝ ես ի սկզբանե  բասացական եմ տրամադրված եղել այդ նախագծի վերաբերյալ: Մեր սոցիալ-տնտեսական վիճակը վատ է, բայց այդ վիճակը ժողովուրդն է ապահովում, ու ժողովրդի  վիճակն էլ է վատ: Չեմ ընդունում, որ այդ խնդրի կարգավորման համար  մարդկանցից գումարներ գանձելը ճիշտ բան է: Շատերը շատ փոքր աշխատավարձ են  ստանում, ինչպե՞ս վճարեն այդ հազար դրամը:  Կոռուպցիա է եղել, ինչու՞ դրան ուշադրություն չեն դարձրել: Բանակի ֆինանսները որոշ մարդիկ իրենց գրպանն են դրել: Դրա մասին բոլորը գիտեն: Ի վերջո, այդպիսիք  պիտի պատասխանատվության ենթարկվեն: Ո՞վ է պատասխան տալու այս թալանի համար», – անդրադառնալով բոլորին հայտնի «1000 դրամի նախագծին»՝ Henaran.am-ի հետ զրույցում ասաց  բնապահպան Սիլվա Ադամյանը:

Վերջինս շեշտեց՝ մեր երկրում կան մարդիկ, ովքեր միլիոններ են դիզել ապօրինի ճանապարհներով՝ երկրից, բանակից գողանալով ու հիմա հե՛նց նրանք պետք է  վերադարձնեն իրենց գողացածը,  որպեսզի բանակում առկա խնդիրները կարգավորվեն:

«Կան մարդիկ, ովքեր մեծ բիզնեսներ ունեն և՛ այստեղ և՛ մեր երկրից դուրս: Ինչու՞  չեն գանձնում այն մարդկանցից, ովքեր տարիներ շարունակ հարստացել են ապօրինի եղանակներով: Անուններ տալ չեմ էլ ուզում: Այդպիսիների մասին բոլորը գիտեն: Կան մարդիկ, ովքեր գողացել են անգամ բանակից: Այսօր մեր երկրում տարբեր խավեր կան: Կան  ընտանիքներ, որ հինգ հոգի աշխատում են ու ստանում, ասենք՝ երեք հարյուր հազար դրամ: Իսկ այդ գումարը մեծ չէ: Այդ հազար դրամը շատերի համար, իսկապես, մեծ գումար է: Ինչո՞ւ պիտի ժողովուրդը վճարի: Շատերը կասեն՝ հայրենասեր չեք, եթե այսպիսի կարծիք եք հայտնում: Բայց ո՛չ, մենք հայրենասեր ենք: Ովքեր թալանել են բանակը, թող վերադարձնեն այդ փողերը», – ասաց Սիլվա Ադամյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ