27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ավանի տաճարը խայտառակ վիճակում է

«Ճարտարապետության լավ նմուշների քանդվելը շատ հարաբերական է, մենք մեր հարազատներին ինչքան էլ որ սիրենք, երբ մեռնում է, ստիպված ենք թաղել: Շենքն այնքան է կանգուն մնում քաղաքում, ինչքան որ ինքն ապրում է հասարակության մեջ, ինչքան էլ ֆունկցիոնալ չլինի, վերացնելը ոչ մեկին ցանկալի չի, բայց կան շատ մասնագիտական խնդիրներ, որ այդ չափորոշիչներով պետք է կայացնել որոշումը, ամբողջական ուսումնասիրություն պետք է լինի»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի միջազգային կապերի գծով խորհրդական Արմեն Մինասյանը` պատասխանելով հարցին, թե ինչու ճարտարապետական արժեքները մեզ մոտ չեն պահպանվում:

Ինչ վերաբերում է «Հին Էրիվան» նախագծին, ապա ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն Անուշ Տեր-Մինասյանը մեզ ասաց, որ այն կյանքի է կոչվելու:

«Կարծում եմ` շատ հետաքրքիր նախագիծ է, որ մենք ունենանք մի անկյուն, որ միջավայրը ստեղծենք: Մարդը պետք է իմանա ճարտարապետության պատմություն, հին հայկական շենքերը, որ ասում են` քանդվեցին, դա ռուսական  ճարտարապետության արգասիքն են, մարդիկ դա էլ պիտի իմանան: Նույն Թամանյանը երբ եկել է, տուֆի շենքեր են քանդվել, հնարավոր չէր այլ կերպ»:

Նոր կառուցվող բարձրահարկերի վերաբեր Տեր-Մինասյանը հույս հայտնեց, որ դրանք ճիշտ հաշվարկներով են կառուցվում, և դա թելադրվում է անհրաժեշտությամբ:

Մեր զրուցակիցները հայտնեցին, որ այս պահին Ազգային ժողովում ներկայացված է նոր օրենք, որով կկանոնակարգիվի Երևանի կենտրոնում կառուցապատումը: Եթե այս օրենքը գործեր ավելի վաղ, ապա օրինակ տպարանի շենքրը չէր քանդվի: Անուշ Տեր-Մինասյանն ասաց, որ այսօր հենց Երևանում մի շարք շենքեր կան, որ կարևորագույն նշանակություն ունեն, սակայն ոչինչ չի արվում դրանք վերականգնելու կամ պահպանելու համար:

Նա նշեց, որ Ավանի տաճարը, որ 6-րդ դարի կառույց է, հիմա խայտառակ վիճակում է և պահպանության լուրջ խնդիր ունի:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ