16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

«Համախմբումը» պարզաբանում է

ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի՝ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցից հետո ու նաև դրանից առաջ բազմաթիվ կեղծ լուրեր, այդ կեղծ լուրերի հիման վրա գրված «վերլուծական» նյութեր են տարածվել հայտնի լրատվամիջոցներով։

Մասնավորապես, հղում անելով իրենց «հավաստի աղբյուրներին»՝ գրվել է, թե, իբր, Վարդան Օսկանյանն ու Սեյրան Օհանյանն այս տարվա օգոստոսին հանդիպել են արտերկրում, ու, իբր, այդ փաստը ֆիքսել են Հայաստանի հատուկ ծառայությունները։ Նշված էր նաև, որ հանդիպումն այդ տեղի է ունեցել Հովիկ Աբրահամյանին պաշտոնանկ անելու համապատկերին, երբ ակնհայտ էր, որ նոր Կառավարություն էր ձևավորվելու։

Նախ՝ պետք է նկատեմ, որ «հավաստի լուրն» այդ շատ փնթի է պատրաստվել, քանզի Հովիկ Աբրահամյանը վարչապետի պաշտոնից հեռացել է սեպտեմբերին։ Սա՝ իմիջիայլոց։

Ինչ վերաբերում է Վարդան Օսկանյանի ու Սեյրան Օհանյանի՝ արտերկրում «օգոստոսյան հանդիպմանը», ապա դա չի համապատասխանում իրականությանը։

Օսկանյանն Օհանյանի հետ իր հանդիպման մասին հանրությանը տեղեկացրել է օրերս «Ազատություն» ռադիոկայանով, իսկ հանդիպումն այդ կայացել էր այս տարվա դեկտեմբերի սկզբին։

Թե ում և ինչու էր պետք նման սուտ տեղեկատվության տարածումը, թողնենք հանրության դատին և ստերի տարածման կենտրոնի (նկատի չունեմ սուտը տպած լրատվամիջոցին) խղճին։

Թեև առիթ եղել է ասելու, բայց ավելորդ չեմ համարում կրկնել, որ ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցությունը որոշումները կայացնում է կոլեգիալ, գործում է հրապարակայնության սկզբունքով և ազնիվ է իր գործընկերների ու, նախ և առաջ, հանրության հետ հարաբերություններում։

Ի դեպ, մամուլի որևէ միջոցի պատիվ չի բերում հղում անելով հատուկ ծառայություններին՝ ներքաղաքական մանր ինտրիգներ մոգոնել ու կեղծ լուրեր տարածել։ Նման գործելաոճը հարվածում է նաև հատուկ ծառայությունների իմիջին, քանզի փորձ է արվում նրանց օգտագործել այդ մանր ինտրիգներում որպես գործիք։

ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության մամուլի խոսնակ
Արեգնազ Մանուկյան

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ