13 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

Կեղծիք է, սուտ է. Մինասյանը՝ նախարարին

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն այսօր Ազգային ժողովում հայտարարեց, որ Էկոնոմիկայի նորանշանակ նախարար Վահրամ Ավանեսյանը ինքնըստինքյան բացահայտեց կառավարության մտադրությունների մասին՝ մասնավորեցնել Որոտանի ՀԷԿ-ը: 

Մինասյանը հիշեցրեց, որ նախորդ շաբաթ Աժ-ում 2012 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ինքը Ավանեսյանին հարցրեց, թե արդյոք կառավարությունը ծրագրում է մասնավորեցնել Որոտան ՀԷԿ-երի համակարգը: Այդ ժամանակ նախարարն ասաց, որ մասնավորեցնելու ծրագիրն արդեն մի քանի տարի է, որ կա կառավարության ծրագրում, սակայն մասնավորեցման որոշոմը հենց Ազգային ժողովն է ընդունել: 

՛՛Դա կեղծիք է, սուտ է, և 2006-2007 թթ. մասնավորեցման ծրագրերից հանվել է: Հիմա նախարարն  ակամայից բացահայտեց, որ կառավարությունը նման մտադրություն ունի՛՛,-ասաց Մինասյանը: Նա նշեց, որ այս ՀԷԿ-ը ՀՀ-ի ն օգուտ տվող է, ու շահութաբեր է աշխատում, այն աստիճանաբար գերշահութաբեր ձեռնարկություն է դառնում:

՛՛Սա նշանակում է հերթական անգամ կատարել քայլ պետությանը վնաս պատճառելու ուղղությամբ: Հիմա ի՞նչ ենք մասնավորեցնում, վարկն ո՞ւմ վրա եք թողնում, մե՞ր վրա և մեր սերունդների՞ ՛՛,-եզրափակեց Մինասյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ