Բացի Ռուսաստանից ես որևէ այլ երկիր չգիտեմ, որը անվճար զենք կտրամադրեր մեզ. քաղաքագետ

“Կովկաս” ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը լուրջ չի վերաբերում Ադրբեջանի կողմից հնչող հայտարարություններին Հայաստանին գազ տրամադրելու վերաբերյալ: Այսօր մամուլի ասուլիսում քաղաքագետը նշեց, որ այն հումորի ժանրից է և ուղղված է Ադրբեջանի ներքին լսարանին:
“Ադրբեջանը սպեցիֆիկ տնտեսություն ունի, որը 90% -ով կախված է գազից և նավթից: Այդ պայմաններում գոյություն ունի արտաքինից հարուստ պետություն, սակայն իրականում կա Բաքուն և երկրի մյուս հատվածը”:
Ս. Մինասյանը նշեց, որ նման հայտարարության նպատակը քարոզչությունը, որն առավել ակտուալ է հատկապես նախագահակն ընտրություններին ընդառաջ. “Ադրբեջանում քաղաքական բավականին լարված իրավիճակ է: Նրանք փորձում են դրսում և երկրի ներսում ցույց տալ, թե ամեն ինչ հարթ է”:
Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտությանը` քաղաքագետը նկատեց, որ գործընթացում որևէ լուրջ առաջընթաց գոյություն չունի և մոտ ժամանակներում տեղի չեն ունենա, ստատուս քվոն պահպանվում և ամրապնդվում է, իսկ բանակցային գործընթացների իմատացիան պահպանվում է.
“Ադրբեջանը փորձում է բանեցնել պատերազամի սպառնալիքը, իսկ մեզ մոտ շարունակվում է ԼՂՀ պետականաշինությունը: Կաբալյեի այցը Արցախ ունի նույն արժեքը, ինչ Ադրբեջանի փորձերը ազդել Հայասատանի և միջազգային հանրության վրա”:
Անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին` Ս. Մինասյանը նշեց, որ եթե Հայաստանը անկախ պետություն է, ինչու պետք է նեղանա, երբ այլ պետություն փորձում է մեզ հետ ունենալ շուկայական հարաբերություններ.
“Ամեն դեպքում գազի թանկացումից հետո Հայաստանը շարունակում է մնալ Բելառուսից հետո այն պետությունը , որ առավել էժան է ստանում գազ Ռուսաստանից: Գազի գները բարձրանում են նաև Ռուսաստանի ներսում”:
Քաղաքագետի խոսքով, Հայասատանի ստացած աջակցությունը Ռուսաստանից ահռելի է:
“Ոչ ամեն ինչն է պայմանավորված գների և գումարների միջոցով: Հայաստանը փաստացի որևէ այլ ռազմավարական դաշնակցի հույս չունի իր սահմանափակումներից ելնելով: Ռուսաստանը եզակի դաշնակից է: Բացի Ռուսաստանից ես որևէ այլ երկիր չգիտեմ, որը անվճար զենք կտրամադրեր մեզ: Վերջին 20 տարվա ընթացքում Հայաստանին միլիարդավոր դոլարների չափով օժանդակություն է ցուցաբերում Հայաստանին` պահելով բալանսը Ադրեբջանի հետ մրցակցության պայմաններում”: