02 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Օսկարակիր դերասան Լեոնարդո ԴիԿապրիոն 65 հազար ԱՄՆ դոլար է ուղարկել Հայաստանի մանուկներին /ֆոտո/

Օսկարակիր դերասան Լեոնարդո ԴիԿապրիոն դեկտեմբերի 9-ին Նյու Յորքում նվիրատվություն է կատարել հայ գիտնական, բարերար Կարո Արմենի հիմնած «Հայաստանի մանուկներ»  հիմնադրամի (COAF) տարեկան դրամահավաք-երեկույթի ժամանակ, գրում է arevelk.am-ը։

Նյու-Յորքից պարբերականը տեղեկանում է, որ դերասանի նվիրատվությունը՝ Հայաստանի գյուղական համայքներում ապրող մանուկներին, կազմել է 65 հազար ԱՄՆ դոլար: Լեոն այդքան գումարով գնել է նկարիչ Ջո Բրադլիի՝ հավաքույթի ժամանակ աճուրդի դրված նկարներից մեկը, որի գումարն ամբողջությամբ ուղղվել է հիմնադրամին: Հավաքույթի ընթացքում նաև այլ արվեստի գործեր են վաճառվել: Ամբողջ երեկոյի ընթացքում նվիրատվությունների միջոցով հավաքվել է $3.1 միլիոն դոլար, որով հիմնադրամը շարունակելու է իր՝ արդեն մեկնարկած ծրագրերը Հայաստանում:

«Հայաստանի մանուկներ» (COAF) հիմնադրամի ամենամյա  բարեգործական ընթրիքը վարել է հայկական ծագումով հոլիվուդյան կատակերգակ դերասանուհի Անդրեա Մարտինը:

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ