10 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

«Գործարանները դեռևս չեն վճարել նախորդ տարի մթերված խաղողի գումարները»

Արարատի մարզի Այգեպատ համայնքի բնակիչները անելանելի, բարդ իրավիճակի առաջ են կանգնել. գործարանները գյուղացիներին չեն վճարել դեռևս նախորդ տարի մթերած խաղողի գումարները:

«Անցած տարի մթերած խաղողի գումարները գյուղացին դեռևս չի ստացել: Պետք է ասեմ՝ մարզպետարանն էլ, կառավարությունն էլ միջամտել են, որ այս հարցը կարգավորվի: Մարզպետարանից ինձանից ցուցակ են ուզել: Հիմա պետք է ցուցակ  ներկացացնեմ, որում պետք է նշվի, թե քանի գյուղացի չի ստացել նախորդ տարի մթերված խաղողի գումարները: Ավելի քան 60  գյուղացի այսպիսի  ծանր վիճակում է հայտնվել. նրանք խաղողը տարբեր գործարաններ են հանձնել: Միայն մի 20 հոգի Քաղցրաշենի գործարանում են խաղող հանձնել, և էլի գումարները չեն ստացել: Մարզպետարանը ջանում է աջակցել, որ այս հարցը կարգավորվի: Հույս ունենք՝ այս հարցին շուտով լուծում կտրվի», –Henaran.am-ի հետ զրույցում ասաց Այգեպատ  համայնքի ղեկավար Սերյոժա Պետրոսյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ