21 Ապրիլի, Երկուշաբթի, 2025
KFC

Իրենց իրավունքն է. Շարմազանովը՝ Օհանյան- Օսկանյան – Հովհաննիսյան հնարավոր դաշինքից (վիդեո)

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ ՀՀԿ–ն հեռու է բոլոր ակնառու գործիչներն իր շարքերը ներառելուց։ «Եղել եւ մնում են Ղարաբաղի հերոսներ, բայց նրանք իրենք են որոշում մտնել քաղաքականություն, թե ոչ, որ կուսակցությունը ընտրել, իսկ որը՝ ոչ»,– այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Է. Շարմազանովը՝ պատասխանելով կուսակցություն հիմնելու մասին Սեյրան Օհանյանի պլանների մասին: Նա շեշտեց, որ ՀՀԿ–ն չի վախենում  նոր կուսակցության հետ մրցակցելուց։

Ոչ ոք, այդ թվում՝ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, պարտավոր չէ ՀՀԿ կազմում լինել։

Հիշեցնենք, որ «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը չի բացառել համագործակցությունը «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի և նախկին ՊՆ Սեյրան Օհանյանի հետ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ