27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Այգեպատում մանկապարտեզը ԽՍՀՄ-ի տարիներից կիսակառույց է մնացել

Արարատի մարզի Այգեպատ համայնքում մանկապարտեզ չկա: Այն կառուցվել է ԽՍՀՄ-ի տարիներին ու այդպես էլ կիսակառույց է մնացել: Այս մասին   Henaran.am- ի հետ զրույցում ասաց համայնքի ղեկավար Սերյոժա Պետրոսյանը:

«Կարևոր խնդիրները լուծել ենք, բայց մանկապարտեզի խնդիրը մնացել է: Երիտասարդության զբաղվածության համար նախատեսված կենտրոններ էլ չունենք. մեր համայնքում մարզադաշտ  կամ սպորտային համալիր չկա, բայց հողահատկացում արել ենք դրանք կառուցելու համար: Հողահատկացում է արվել՝  ֆուտբոլի դաշտ,  թենիսի կորտեր, լողավազան կառուցելու համար: Եկեղեցի կառուցելու համար ևս հողահատկացում  է արվել», – նշեց համայնքապետը:
Վերջինս ընդգծեց՝ որպեսզի գյուղում զարգանա ջերմատնային  տնտեսությունները, համայնքը պետք է ունենա խորքային հորեր:

«Գյուղում հիմա երկու արտիզյան հոր ունենք, բայց դրանք դաշտում են: Դաշտում հնարավորություն չկա, որ մարդիկ զգաղվեն ջերմատնային գործունեությամբ, իսկ բնակատեղիում՝ իրենց տնամերձ հողատարածքներում կարող են զբաղվել այդ գործով: Շատ կարևոր է, որ ունենանք խորքային հորեր: Գյուղացին պարապ չի մնա, աշխատանք կունենա ու եկամտի աղբյուր: Իսկ այդպիսի հորեր ունենալը բավական թանկ արժե», – նշեց Սերյոժա Պետրոսյանը:

Համայնքապետը շեշտեց՝ վերոնշյալ  հարցին լուծում տալու համար դիմել է տարբեր մարմինների, կառույցների՝ այդ թվում՝ ԱԺ, Կառավարություն: Պատասխանները չեն ուշացել. նշվել է, որ երբ ֆինանսական միջոցներ հայթայթվեն, այդ  այդ հարցը կլուծվի: Գյուղացինբերին մնում է սպասել և հուսալ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ