27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ինչ է լինելու, եթե պաշտոնյայի փաստաթղթերը դե ֆակտո նորմալ են, դե յուրե՝ ոչ

Ազգային ժողովում քննարկվում է «Քրեական օրենսգրքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը, որի կարևորագույն կետը ապօրինի հարստացումը քրեականացնելն է:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն անհրաժեշտություն որակեց այս փոփոխությունն ու ասաց, որ սա կոռուպցիայի դեմ պայքարի փիլիսոփայության մեջ կարևոր դերակատարում ունի, և կարևոր է, թե ինչ նախաձեռնել են կառավարությունն ու իշխանությունը: Ապա նա հետաքրքրվեց, թե եթե պաշտոնյայի մոտ փաստաթղթերով ամեն ինչ մաքուր է, սակայն այլ անձանց վրա է գրանցված, ինչ պիտի լինի այս դեպքում.

«Ենթադրենք՝ իքս պաշտոնյայի մոտ թղթերով ամե ինչ նորմալ է, բայց ինքն ունի 6 տուն զոքանչի, մորաքրոջ հարսի, քեռու որդու, այսինքն՝ մերձավոր բարեկամների անուններով, մի 25 հատ էլ այդպես մեքենաներ ունի, որ գրում է հարևանի կամ մեկ այլի անձի վրա, դե ֆակտո իրենն է, բայց դե յուրե իրենը չէ, ի՞նչ է լինելու»:

Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը պատասխանեց, որ սա ամենապրագմատիկ հարցն է այս պահին: «Մինչև մակարդակ փոխկապակցված անձանց շրջանակն ընդլայնելն ասեմ, որ աշխարհի ոչ մի երկիր չի արել դա: Ես ուսումնասիրել եմ աշխարհի այն երկրների փորձը, ովքեր փոխկապակցված անձանց շրջանակն ընդլայնել են, մենք էլ ենք ընդլայնելու, այդ նախագիծը ներկայացնելու ենք»,-հայտնեց նա: Վերջինս նշեց, որ աշխարհում ոչ մի երկիր չի անցել  համատարած հայտարարագրի ինստիտուտին, միակ երկիրը որ արել է, եղել է Ռումինիան, սակայն այդ երկիրն էլ հետ է կանչել:

«Ռումինիայում արդյունքում ամբողջ համակարգը կաթվածահար վիճակում հայտնվեց, ունենում էին միլիոնավոր հայտարարգրեր, բայց ոչ պատշաճ գործիքներ՝ դա ստուգելու: Փորձն ուսումնասիրելով համոզվում ենք, որ երբ որ դու սկսում ես անբնական ձևով հսկել այդ շրջանակը, պաշտոնատար անձը գտնում է երկրորդ, երրորդ շրջանակն՝ ում անունով դա անի:

Վարույթն ընդունող մարմնի վրա ՀՀ-ը պետք է ճանապարհ անցնի, որ այսպես ասած՝ դրածո անձանց գաղափարն սկսվեց քննարկվել, վարույթն իրականացնող մարմինը այդ գործի շրջանակներում կարող է ու անդրադարձ կկատարի՝ արդյոք դե ֆակտո այդ գույքի տերը պաշտոնատար անձն է, թե նա, ով սեփականատերն է»:

Նախարարն ասաց, որ ապօրինի հարստացումը համարվում է վտանգավոր գործիք հետապնդման տեսակետից. «Իրավապահ համակարգի այս մոդելին թեկուզ ադապտացված լինելու պայմաններում շատ լայն գործիքակազմ տալու դեպքում վտանգի առաջ ենք կանգնելու, ես կողմ եմ էվոլուցիոն ճանապարհին, սա արդեն հեղափոխական ու աննախադեպ քայլ է ՀՀ-ի համար: Այս մոդելի շրջանակներում 70-80 տոկոս դեպքերում արդյունք կունենանք»,-եզրափակեց Ա. Հովհաննիսյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ