27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

1000-ական դրամներ գանձելու նախագիծն ընդունվեց

Կառավարութան նախաձեռնությամբ հրավիրված ԱԺ արտահերթ նիստը մեկնարկեց քվեարկությամբ:  «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի նախագծի քվեարկությունից առաջ  վարման կարգով խոսեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը և հայտարարեց, որ դեմ է նախագծին, սակայն չի մասնակցի քվեարկությանը:

Ի վերջո նախագիծը դրվեց քվերկության և 98 կողմ, 2 դեմ և 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ 2-րդ ընթերցմամբ հաստատվեց:
Հիշեցնենք, որ «Զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքներին հատուցում տալու» օրենսդրական փաթեթով առաջարկվում է ստեղծել հիմնադրամ, որի համար քաղաքացիներից ամեն ամիս 1000-ական դրամ պետք է գանձել և ուղղել բանակին:

Քվեարկությունից հետո ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն ասաց, որ իրենց խմբակցության պատգամավորները շփոթված են կողմ քվեարկել, իրենք դեմ պիտի քվեարկեին:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ