25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Գնաճը՝ պայմանավորված համաշխարհային և ներքին տնտեսությունների զարգացման հեռանկարով

ՀՀ Կենտրոնական բանկը եռամսյակը մեկ անգամ  հաշվետվություն է ներկայացնում գնաճի և նրա վրա ուղղակի կամ անուղղակի ազդեցությունների վերբերյալ:

“Այս անգամ գնաճի հավանական բաշխումը մոտակա երեք տարիների համար, դա այն գնաճի կանխատեսումների փոփոխությունն է, որը պայմանավորված է վերջին շրջանի կարկտահարության դեպքերի , նաև գազի և էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման հետ”,-այսօր հրավիրված մամուլի ասուլիսին տեղեկացրեց ԿԲ  խորհրդի անդամ Արթուր Ստեփանյանը:

“Վերջին երկու տարիներին գնաճը գտնվել է նպատակային միջակայքի մեջ”,-մասնագետի դիտարկմամբ սա դրական է գնահատվում:

Արթուր Ստեփանյանը նշեց, որ տարեսկիզբը աչքի է ընկել մասնավոր սպառման բարձր աճի տեմպերի պահպանմամբ ՝ գնահատվում է 6,9%, որը այնուամենայնիվ որոշ չափով դանդաղում է նախորդ տարվա եռամսյակի ցուցանիշի համեմատ՝ պայմանավորված գյուղատնտեսական առաջարկի շոկի աստիճանական մարման ազդեցությամբ:

Մասնագետը տեղեկացնում է , որ կանխատեսվող հորիզոնում մասնավոր պահանջարկի սպասվող թուլացման և հակաբյուջետային քաղաքականության գնահատվող չեզոք ազդեցության արդյունքում ներքին պահանջարկի առումով գների վրա ակնկալվում է գնանկումային ազդեցություն:

Արթուր Ստեփանյանը դիտարկեց, որ ԿԲ վարած ճիշտ քաղաքականության արդյունքում 2014 թվականի երկրորդ կեսին արդեն գնաճը կհայտնվի նպատակային միջակայքում:

Առաջիկա մեկ տարվա ընթացքում տատանվելու է ութ տոկոսի մակարդակում: Հաջորդ տարվա կեսերին ԿԲ խորհրդի անդամը  համոզված է, որ իրենց վարած քաղաքականության արդյունքում գնաճը կհայտնվի նպատակային մակարդակում:

Արթուր Ստեփանյանը նշեց, որ կանխատեսվող հորիզոնում գնաճի՝ կանխատեսված արժեքից շեղման ռիսկերը գնահատվում են հավասարակշռված՝ պայմանավորված համաշխարհային և ներքին տնտեսությունների զարգացման հեռանկարով:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ