27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ես՝ երիտասարդ աղջիկ, լրագրող գտնվում եմ բանտում. Անի Հովհաննիսյանը մանրամասնում է

Բանտից մեծ ուշադրությամբ հետևում եմ լրատվական դաշտում տեղի ունեցող իրադարձություններին։ Միանգամից ասեմ, որ  խստորեն դատապարտում եմ լրագրողին լռեցնելու ցանկացած փորձ։ Լրագրող Վահե Մակարյանի նկատմամբ պատգամավոր Ռուբիկ Հակոբյանի կողմից բռնությունը համարում եմ պատգամավորին և տղամարդուն անվայել։

Արդեն 8-րդ ամիսն է ես գտնվում եմ բանտում բացարձակ ոչինչի համար։ Ես՝ երիտասարդ աղջիկ, լրագրող գտնվում եմ բանտում, որովհետև համարձակություն եմ ունեցել գրել, որ ВТБ բանկը ադրբեջանական մասնաբաժին ունի։ Ինձ լռեցնելու համար չհարվածեցին ինչպես Վահե Մակարյանին։ Ինձ լռեցնելու համար ադրբեջանական ВТБ բանկը վարձակալեց ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանին, ով այդքան ուղեղ չունեցավ նույնիսկ մի փոքր գրագետ սարքելու իմ դեմ քրեական հետապնդումը։ Առ այսօր ՈՐԵՎԷ ապացույց կամ դրա նման մի բան չի ներկայացվել։

Ինչևէ, իմ ապօրինի և անհիմն բանտարկությունից 8 ամիս անց, ես Աբովյան քրեակատարողական հիմնարկից բարձրաձայնում եմ։

Ինձ բանտարկել են ВТБ բանկի պատվերով սարքված քրեական գործով և առ այսօր  շահագրգիռ քննիչները նույնիսկ չեն էլ կողմնորոշվում թե ինչ մեղադրանքով ինձ լռեցնեն։

ՀՀ ԱՆ Աբովյան ՔԿՀ-ից Անալիտիկ կայքի գլխավոր խմբագիր Անի Հովհաննիսյան

11.12.2016թ.

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ