27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ադրբեջանի զինուժն արձակել է ավելի քան 900 կրակոց

Դեկտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 60 անգամ, որի ընթացքում արձակել է շուրջ 900 կրակոց:

ԼՂՀ ՊԲ-ից հայտնում են, որ առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել հարավային /Հադրութ/ եւ արեւելյան /Մարտունի/ պաշտպանական ուղղություններում, որտեղ ադրբեջանական զինուժը, բացի ինքնաձիգերից եւ գնդացիրներից, կիրառել է նաեւ «CBD» եւ «Իստիգլալ» տիպի դիպուկահար հրացաններ /93 կրակոց/:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հիմնականում ձեռնպահ են մնացել հակառակորդի կողմից իրականացված անարդյունք կրակոցներին պատասխանելուց եւ շարունակել վստահորեն ապահովել իրենց պահպանության ներքո գտնվող մարտական դիրքերի պաշտպանությունը:

Ինչ վերաբերում է հայկական երկու անօդաչու թռչող սարք /ԱԹՍ/ խոցելու մասին ադրբեջանական ագիտպրոպի կողմից երեկ տարածված տեղեկությանը, ապա դա ոչ այլ ինչ է, քան իրականությանը չհամապատասխանող շարքային քարոզչություն:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ