Էլիտար հարսանիք նախկին եւ ներկա էլիտաների մասնակցությամբ. Հրապարակ
“Հրապարակ”-ը տեղեկացնում է, որ շաբաթ օրը տեղի է ունեցել ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի որդու հարսանիքը, որին մասնակցել է ներկա եւ նախկին էլիտան, ինչը շատ քիչ է պատահում վերջին շրջանում, երբ մի սեղանի շուրջ, կողք-կողքի նստեն Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը` տիկնանցով հանդերձ, Տիգրան Սարգսյանի, Հովիկ Աբրահամյանի, Արկադի Ղուկասյանի եւ սփյուռքահայ գործարար, բարերար Ալբերտ Բոյաջյանի հարեւանությամբ:
Սերժ Սարգսյանը, ինչպես միշտ, պարել է յուր ավանդական պարը, Ալբերտ Բոյաջյանը փորձել է այդ ընթացքում Ռոբերտ Քոչարյանին եւս պարի հրավիրել, վերջինս հրաժարվել է եւ հարսանիքի ընթացքում հիմնականում զրուցել է Արկադի Ղուկասյանի հետ:
Ներկա է եղել նաեւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, որն առաջին երկու` նորապսակների եւ “նախագահ ջան”-ի` Սերժ Սարգսյանի կենացներից հետո դուրս է եկել, չսպասելով Ռոբերտ Քոչարյանի կենացին:
Բավականին ուշ գնացել են նաեւ Քոչարյանները, Ռ. Քոչարյանը մոտեցել-սեղմել է Ս. Սարգսյանի ձեռքը, իր հերթին Ս. Սարգսյանը մոտեցել, սեղմել է տիկին Բելլայի ձեռքը` ի նշան հրաժեշտի: Հարսանիքի քավորը Մհեր Սեդրակյանն է եղել՝ Թոխմախի:
Մանրամասները այսօրվա համարում: