04 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Վանոյի գործով Արմեն Տեր Սահակյանը մեկ այլ ծայրահեղ քայլի է պատրաստվում

Արդեն 10-րդ  օրն է Նուբարաշեն ՔԿՀ-ում պատիժը կրող ցմահ դատապարտյալ Արմեն Տեր Սահակյանը գտնվում է հացադուլի մեջ:

Արդեն հայտնել ենք, որ դատապարտյալը պահանջում է հանդիպում ՀՀ  Նախագահի վերահսկողական ծառայության պետ  Ֆելիքս Ցոլակյանի հետ:

Մեզ հետ զրույցում Տեր Սահակյանի որդին փոխանցեց, որ նրա պահանջը դեռ չի կատարվել:

«Հորս առողջական վիճակը դեռ շատ չի վատացել: Միայն ոսկրային ցավեր ունի ու թուլություն: Նա չի պատրաստվում դադարեցնել հացադուլը, ավելին եթե պահանջը չկատարվի ջրադուլ կհայտարարի»,-հայտնեց Տեր-Սահակյանի որդին:

Հիշեցնենք, որ Արմեն Տեր-Սահակյանը 20 տարի եւ ավել պատիժը կրելուց հետո դիմել էր դատարան` պահանջելով վերացնել պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու հարցով միջնորդագիր ներկայացնելը հետաձգելու վերաբերյալ քրեակատարողական հիմնարկի որոշումը:

«Ես արդեն պատժվել եմ ու չեմ կարող հասարակության համար վտանգ ներկայացնել:Արդեն լուրջ տարիք ունեմ՝ 51 տարեկան եմ ու վատառողջ: Ուզում եմ օդ շնչել ու օրենքի սահմաններում եմ դիմել»,-մեզ ուղղված նամակում գրել էր ցմահ դատապարտյալը:

Հիշեցնենք, որ Արմեն Տեր-Սահակյանը Հանրապետության նախկին ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանի մերձավոր շրջանակներից էր, ով բանդայի պարագլուխ է եղել և 1998թ-ին սպանությունների, զինված բանդայի կազմավորման համար մահապատժի փոխարեն ցմահ ազատազրկման է դատապարտվել։

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ