01 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Բռնվեցին

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության և Էրեբունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, դեկտեմբերի 8-ին «Բավրա» սահմանային անցակետ է ներկայացել և ժամը 9.00-ին բաժին տեղափոխվել 1991 թ. ծնված Գարիկ Կ.-ն, որը հուլիսի 1-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասի մեղադրանքով:

***

Դեկտեմբերի 8-ին, ժամը 15.00-ին,  ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր  վարչության Մալաթիայի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, ՌԴ Մոսկվա քաղաքում ներկայացել և Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել 1986 թ. ծնված Արման Գ.-ն, որը 2016 թ. օգոստոսի 16-ից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 2-րդ մասի 6-րդ կետերի մեղադրանքով:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ