15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Բա ո՞նց մենք նրա նման տրյուկներին հավատանք. պատգամավորը` վարչապետից

«Այսօր գործարարական կապիտալը ՀՀ-ից փախչում է նաև Վրաստան, որտեղ պարզեցված հարկ են գործում: Մենք վստահ ենք, որ այս մեր կատարված բարեփոխումների արդյունքում, որի մեջ մտնում է մենշանոհների վերցնումը, ՀՀ-ում մրցակցային վիճակ կլինի, կապիտալի ներհոսք, ստվերը ոչ թե ադմինիստրատիվ ճնշումների, այլ կամովի դուրս կգա, ինչը կնշանակի, որ շեշտակիորեն կավելացնենք բյուջեի եկամուտները»,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:

Խոսելով վարչապետ Կարեն Կարաետյանի հայտարարությունից, թե ՀՀ-ում չկա մենաշնորհ` ընդդիմադիր պատգամավորն ընդգծեց. «Մենք էլ ասում ենք, որ ՀՀ-ում չկա Կարեն Կարապետյանի կառավարությունը, կհավատա՞ք, չեք հավատա, չէ՞, բա ո՞նց մենք նրա նման տրյուկներին հավատանք»: Ըստ Զուրաբյանի՝ այսօր իշխող ուժը որոշակի փոփոխությունների է գնում մեկ նպատակով, որ դրական զարգացումներ ստեղծեն սոցիալական դժգոհություն ունեցող բնակչության մոտ, հետո անցնեն տրադիցիոն գործին:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ