15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Որ ոլորտի աշխատողներն են ցածր վարձատրվում

«Հայաստանում հոկտեմբեր ամսվա տվյալներով միջին ամսվա անվանական աշխատավարձը կազմել է` պետական ոլորտում  156 հազար դրամ, ոչ պետականում` 225.200 դրամ»,-այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ  ասաց ՀՀ ԱՎԾ աշխատակազմի Աշխատանքի վիճակագրության բաժնի պետ Լուսինե Քալանթարյանը:

Քալանթարյանի խոսքով՝  մարզերից ամենաբարձր աշխատավարձի մակարդակով առաջին տեղում է Սյունիքի մարզը, Արարատի եւ Կոտայքի մարզերը, իսկ տարածքներից` Դիլիջանը:

Լուսինե Քալանթարյանի խոսքով` ամենացածր աշխատավարձի մակարդակով առաջին տեղում է` Արագածոտնի մարզը, այնուհետեւ Շիրակի եւ Վայոց ձորի մարզերը, իսկ տարածքներից` Գուգարք, Ապարան եւ Թալին:

«Մասնագիտական ոլորտներից ամենաբարձր աշխատավարձ ստանում են տեղեկատվության, կապի եւ հեռահաղորդակցության մասնագետները, ֆինանսական ապահովագրական ոլորտի եւ  արդյունաբերության ոլորտի: Իսկ ամենացածր աշխատավարձ` մշակույթի, գյուղանտեսության, կրթության ոլորտներում աշխատողները»,-եզրափակեց բանախոսը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ