27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ոստիկանը ծեծել է երկու եղբայրներին. ՀՔԾ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված մի շարք քննչական եւ դատավարական գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի սովորող Նարեկ Ավետիսյանը վիճաբանության ընթացքում եղբայրներ Արսեն եւ Արայիկ Մացոյանների առողջությանը դիտավորությամբ պատճառել է միջին ծանրության վնաս:

ՀՔԾ-ից  հայտնում են, որ մասնավորապես քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի սովորող Նարեկ Ավետիսյանը 2016թ. սեպտեմբերի 18-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, կենցաղային հարցի շուրջ վիճաբանել է Արսեն Մացոյանի հետ, որի ընթացքում մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ բռունցքով հարվածներ է հասցրել Ա. Մացոյանի դեմքին, ինչի հետեւանքով վերջինս վայր է ընկել: Այնուհետեւ Ն. Ավետիսյանը շարունակել է դիտավորությամբ հարվածներ հասցնել գետնին ընկած Ա. Մացոյանին՝ վերջինիս առողջությանը պատճառելով միջին ծանրության վնաս:

 ՀՀ ոստիկանության կրթահամալիրի սովորող Նարեկ  Ավետիսյանի հարվածները կանխելու նպատակով վիճաբանությանը միջամտել է Ա. Մացոյանի եղբայրը՝ Արայիկ Մացոյանը, ում եւս Ն. Ավետիսյանը վնասվածք պատճառելու դիտավորությամբ հարվածներ է հասցրել, ինչի հետեւանքով վերջինիս առողջությանը նույնպես պատճառվել է միջին ծանրության վնաս:

Հիշյալ արարքները կատարելու համար Նարեկ Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի113-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է հիշյալ քրեական գործի նախաքննությունը: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ