14 Հունիսի, Ուրբաթ, 2024
KFC

«Մինչև ընտրությունները հազար բան կարող է տեղի ունենալ»

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը դժվարանում է ասել՝ առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքում որ քաղաքական ուժերը կհայտնվեն խորհրդարանում: «Մինչև ընտրությունները հազար բան կարող է տեղի ունենալ ու տասը հազար բան կարող է փոխվել: Այսնպես որ՝ հիմա իմաստ չունի ենթադրություններ անել, թեև մոտ է թվում այդ ժամանակահատվածը: Բայց արագ փոփոխվող այս իրադարձությունների տրամաբանության մեջ կարելի է ասել՝ այդ ժամանակը հեռու է», – Henaran.am-ի հետ զրույցում ասաց Ռուբեն Մեհրաբյանը:

Անդրադառնալով նորաստեղծ կուսակցություններին՝ քաղաքագետը շեշտեց՝ այդ ուժերում կան այնպիսիք, որոնք իսկապես մեծ պոտենցիալ ունեն: «Կարծում եմ՝ այդ նոր ուժերը ճիշտ քայլ են արել, որ համատեղել են իրենց ուժերն ու ջանքները. խոսքս վերաբերում է նաև նաև «Հանրապետություն» կուսակցությանը», – ասաց Ռուբեն Մեհրաբյանը:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ