27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Ուզում եք հենց հիմա կալանավորեք». արտակարգ իրավիճակ Կառավարության մոտ /վիդեո/

Այսօր կառավարության դիմաց Արարատի մարզի Քաղցրաշեն և հարակից մի քանի համայնքների բնակիչները իրենց բողոքն էին ներկայացնում՝ կապված մթերված խաղողի դիմաց իրենց դեռևս չվճարած գումարների հետ:

Կառավարության նիստից հետո նրանց մոտեցավ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը, ում գյուղացիները պահանջեցին ասել, թե երբ են վճարվելու իրենց գումարները:

«Ձեր փողը ես չեմ վերցրել, որ ես պատասխանատու լինեմ՝ ասեմ, որ այսինչ օրն եմ տալիս»,-ասաց Ռոբերտ Մակարյանը:

Ռոբերտ Մակարյանն ասաց, որ ընդհանուր առմամբ պարտքի գումարը կազմում է մինչև 50 միլիոն դրամ, և նոյեմբերի 28-ից սկսած բանակցություններ են տարվում տարբեր կազմակերպությունների հետ, ինչի արդյունքում Պռոշյան գործարանը գնելու է «Վինար»-ի սպիրտը, որ գյուղացիների գումարը վճարեն:

Փոխնախարարն ասաց, որ թեև չի ցանկանում կոնկրետ ժամկետներ նշել, սակայն առավելագույնս արագ կվճարեն գյուղացիների գումարը՝ մինչև տարվա վերջ:

Գյուղացիները նշեցին, որ չեն հավատում տրված խոստմանը:

«Ես պետք է տեսնեմ վարչապետին ու ուզում եք հենց հիմա կալանավորեք»,-բղավեց տարեց մի գյուղացի, որը փորձեց ճեղքել ոստիկանների պատնեշը և մոտենալ Կառավարության շենքին:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ