10 Հունիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Միջադեպի մյուս կողմը լրագրող չի եղել, այլ խուլիգան. Ռ. Հակոբյանը ներողություն խնդրեց խորհրդարանից

Ազգային ժողովի նիստի մեկնարկին «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբիկ Հակոբյանն անդրադարձավ երեկ իր մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպին, որն ինքը որակեց տհաճ: Հիշեցնենք, որ պատգամավորը երեկ հարվածել էր լրագրող Վահե Մակարյանին:

«Ցավ եմ զգում, որ այդ պատճառով որոշ լրատվական կայքեր, կազմակերպություններ ոչ դրական գնահատական են տվել խորհրդարանին: Մյուս կողմն այդ միջադեպի լրագրող չի եղել, այլ խուլիգան է եղել, որի հետագա գործունեությունը փորձել եմ կանխել»,-ասաց նա:

Պատգամավորը ներողություն խնդրեց ոչ թե լրագրողից, այլ խորհրդարանից, իսկ լրատվական դաշտին կոչ արեց հասկանալ, թե ովքեր են գործող որոշ լրագրողները: «Հարգելի՛ լրատվական դաշտ, ճիշտ եք անում, որ քննադատում եք բռնությունը, բայց կխնդրեի, որ այն լրագրողները, որ պատվեր են կատարում խմբագրի, թերթի, մի քիչ ուսումնասիրեք, տեսեք՝ իրավունք ունեն լրագրությամբ զբաղվել, թե ոչ: Բարձր եմ գնահատում լրագրությունը, կուզենամ, որ այդ դաշտում լինեն լրագրողներ և ոչ թե բանսարկու, տգետ անձինք»:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ