27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Բանկերում խուճապ է. Հրապարակ

Թերը հայտնել էր, որ ֆինանսական եւ տնտեսական կտրվածքով այս տարին ուշագրավ է նաեւ բանկերի խոշորացման առումով: Ինչպես հայտնի է՝ Կենտրոնական բանկը որոշել է 2017թ. հունվարի 1-ից բանկերի նորմատիվային ընդհանուր կապիտալի նվազագույն չափը 5 մլրդ. դրամից 30 մլրդ. դրամի հասցնել: Հայտնի է, որ Հայաստանում գործունեություն ծավալած 21 բանկերից կմնա 17-ը: Քիչ կապիտալ ունեցող մի շարք բանկեր արդեն իսկ միավորվել Են, ինչպես, օրինակ, «Պրոկրեդիտը» միացավ «Ինեկոբանկին», ԲՏԱ-ն’ «Հայէկոնոմին», «Առէկսիմբանկը»` «Արդշինբանկին», «Զարգացման հայկական բանկը»` «Արարաաբանկին»:

Բանկերի հրապարակած վերջին հաշվետվության համաձայն (2016թ. երրորդ եռամսյակ) մի շարք բանկեր համալրել են իրենց կապիտալը, ակտիվներն աճել են վարկավորման ավելացման հաշվին, պարտավորություններն ավելացել են, բանկերն ավելի շատ են վաստակել: Դրանք են` «Անելիքը», «Արմսվիսը», «Պրոմեթեյը», «Մելլաթը»: Այս պահի դրությամբ վտանգավոր գոտում է միայն «Արցախբանկը», որը կամ պետք է համալրի կապիտալը, կամ միանա մեկ այլ բանկի:

Տեղեկություններ են հասել, որ հնարավոր է «Արցախբանկը» վերոնշյալ ոչ մի տարբերակն Էլ չանի, փոխարենը դառնա ԼՂՀ-ում գործող «Արցախբանկի» մասնաճյուղը Հայաստանում կամ գուցե վարկային կազմակերպություն: Այս օրերին խմբագրությունը միավորվող բանկերից բազմաթիվ ահազանգեր է ստացել, որ աշխատակիցներն անորոշության մեջ են, չգիտեն, թե ինչ է իրենց սպասվում, կաշխատեն, թե կդառնան գործազուրկ:

Միավորման պայմանագրերով պետք է հստակ երեւա’ կա որեւէ պայմանավորվածություն անձնակազմի, շենքերի հետ կապված: Այս առթիվ բանկերի ղեկավարությունները ոչինչ չեն հայտնել աշխատակիցներին:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս հաարում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ