27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Այդ թնջուկը դուք եք ստեղծել. պատգամավորը՝ նախարարին

ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն այսօր ԱԺ-Կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ասաց, որ այսօր էլ խորհրդարանի շենքի դիմաց հավաքվել էին սնանկ ճանաչված «Նաիրիտի» աշխատակիցները, որ պահանջում են իրենց աշխատավարձերը: Պատգամավորը նաև հայտնեց, որ սրա վերաբերյալ դատական նիստը հետաձգվում, ինչու ինքը միտում է տեսնում:

Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն արձագանքեց, որ սնանկացումն է  այն մեխանիզմը, որը հնարավորություն է տալիս խթփանել ներդրողներին, եթե այդպիսիք կան, որ ներկայացնեն ու իրագործեն ծրագրեր:

Պատգամավորը պատասխանեց, որ «Նաիրիտի» հետ կապված թնջուկը կառավարությունն է ստեղծել, և այս խնդիրը հնչեցվել է բոլոր կառավարությունների ժամանակ, և այս կառավարությունն էլ արհամարհում է նաիրիտցիներին: «Ի՞նչ եք դուք հիմա առաջարկում նաիրիտիցներին, և ընդհանրապես «Նաիրիտի» հետ կապված ի՞նչ եք առաջարկում նրանց: Այո, կարելի է ներդրում անել, վերանորոգման գործընթաց տանել և ստանալ հազարավոր աշխատավայրեր: Ի՞նչն է պատճառը, որ այդքան բացասական է տրամադրված կառավարությունը»,-հարցրեց պատգամավորը:

Դավիթ Հարությունյանը նշեց, որ ներողություն է խնդրում, եթե իր խոսքում լարվածություն զգացվեց:

«Ամենևին լարված չեմ, ինչ վերաբերում է ձեր հարցին, ապա ավելի հեշտ է, իհարկե, պոպուլիստական հայտարարություն անելը, սակայն դա ծանր է նստում, ու մարդկանց դնել հակասության մեջ, որ մի առանձահատուկ, տիզերական լուծում է  գտնվել, ճիշտ չէ: «Նաիրիտը», երբ աշխատել է, երբևէ չի եղել շահութաբեր ընկերություն, շատերին թվում էր, թե տեղի է ունենում արտադրություն, բայց դա արվում էր՝ ի հաշիվ այլ տնտեսվարողների, և, ի վերջո, մենք բոլորս մեր գրպանից վճարում էինք, որ «Նաիրիտի» աշխատակիցներին գումար վճարեինք: Ես չգիտեմ այլ ընկերություն, որի աշխատակիցներին մենք՝ հարկատուներով գումար վճարեինք»,-բացատրեց Դ. Հարությունյանն՝ ընդգծելով, որ սնանկ ճանաչելու քայլը ճիշտ է գնահատում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ