27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Վարկային միջոցները հոսում-գնում են, ինչպես ջուրը ավազում»

Մամուլը գրում է՝ ՀՀ կառավարությունը պատրաստվում է հաջորդ տարի Եվրասիական զարգացման բանկից ներգրավել 100 միլիոն դոլարի վարկ: Ընդ որում, այդ վարկը օգտագործվելու է շատ անորոշ նպատակներով, որոնց բնորոշումը չափազանց ընդարձակ է:

Վարկը տրամադրելու նպատակն է «էներգետիկ ոլորտում ֆինանսական առողջացումը եւ հանրային ֆինանսական կառավարման ու ներդրումային միջավայրի բարելավումը»:

Անդրադառնալով այս թեմային՝ տնտեսագետ Վարդան Բոստանջյանը Henaran.am-ի հետ զրույցում նշեց՝ իրականում այդ ծավալի վարկը մեծ գումար չէ նման ծրագիր իրականացնելու համար: Մնում է՝ այդ վարկային միջոցներն իսկապես նպատակին ծառայեն:

«Ըստ էության, այդ վարկային ռեսուրսը վերցնելն իր մեջ վտանգներ չի պարունակում: Այդ վտանգները լինում են այն ժամանակ, երբ դրանք ռացիոնալ չեն վերաբաշխվում ու, ինչպես ջուրը ավազի մեջ, հոսում-գնում են:  Եթե այդ վարկային միջոցը ռացիոնալ օգտագործվի, մենք կունենանք արդիական էներգահամակարգ, որը արդյունավետ աշխատող սիստեմ է: Այսպիսի տիրույթներում ֆինանսների ներդրումը կարող է բերել գումարների հետ վերադարձի, բայց, էլի կրկնում եմ, դա լինում է այն  պարագայում, երբ այդ ֆինանսները լավ են կառավարվում», – նշեց տնտեսագետը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ