27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Երևանի հիմնադրամը խայտառակություն է, այն կոռուպցիայի և ստվերի մի մեծ աղբյուր է

«Գրված չէ՝ ո՞վ է օգտագոծելու՝ ավագանին, թե համայնքի ղեկավարը: Ես միանգամից առաջարկում եմ, որ ավագանին ղեկավարի: Հանեք նաև հիմնադրամները, քանի որ դառը փորձ ունենք, որովհետև Երևանի հիմնադրամը խայտառակություն է, այն կոռուպցիայի և ստվերի մի մեծ աղբյուր է, որը հաճախ ավելի է, քան բյուջեն: Էդ պարտադիր-կամավոր հիմնադրամները պետք է վերցվեն»,- այսօր Ազգային ժողովում «Տարածքային կառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագխծի քննարկմանն ասաց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: Պատգամավորը հավելեց, որ Տեղական ինքակառավարման մարմինների ուժեղացումը ՀՀ-ում բխում է ազգային անվտանգության շահերից:

Տարածքային կառավարման և զարգացման փոխնախարար Վաչե Տերտերյանը պատասխանեց, որ ՏԻՄ 20 տոկոսանոց պահուստային ֆոնդը միանշանակ ղեկավարելու է ավագանին: Անդրադառնալով օրենքում կայէջերի տեղ գտնելուն՝ ասաց, որ Մանուկյանի դիտարկումները տեղին են, բայց նաև նշեց, թե պետք չէ, որ 6 ամիսը մեկ համայնքների կայքէջերը փոխվեն: «Մենք հանրությանը տեղեկացնում ենք, որ սա պաշտոնական կայք է և, այո, փոխելիս պետք է ԱԺ-ին տեղակացնեն, թե ինչու է փոխում: Ինչ վերաբերում է հիմնադրամներին, ասեմ, որ ձեր ասած օրինակը մասնավոր կարծիք է: Այս օրենքի կարգավորումները բավարար են, որ ՏԻՄ հիմնադրամները էֆֆեկտիվ լինեն, այլ՝ ոչ թե Ձեր ասած մակդիրներով համեմված: Ես համամիտ չեմ, որ Երևանի հիմնադրամն այդպիսին է, քանի որ շատ դեպքեր կարող եմ բերել, որտեղ մարդիկ այդ հիմնադրամի հետ չեն առնչվել»,- նշեց նա՝ հավելելով, որ կարիք չկա մտածել , թե ամեն ինչ վատ է լինելու, քանի որ հիմնադրամները նաև ներդրողներ ունենալու երաշխիք է:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ