27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ոչ մի կատակլիզմ չկա. Վ. Տերտերյանը՝ Վանաձորից

Ազգային ժողովում քննարկվում է «Տեղական ինքնակառավարման» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Անկախ պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը հիմնական զեկուցողից՝ Տարածքային կառավարման և զարգացման փոխնախարար Վաչե Տերտերյանից հետաքրքրվեց, թե արդյոք նախագիծը գրելիս հաշվի են առել ստեղծված վիճակը Վանաձորում: Մարուքյանը հիշեցրեց, որ այնտեղ չեն կարողանում նիստեր գումարել, ու նիստեր տեղի չեն ունենում:

Նաև հետաքրքրվեց որպես մասնագետ տվյալ իրավիճակում ինչ պիտի լինի, երբ համամասնական մոդելը ենթադրում է, որ եթե մի ուժ չունի մեծամասնություն, չի ունենա նաև քաղաքապետ:

Վաչե Տերտերյանը պատասխանեց, որ չեն առաջնորդվել կոնկրետ իրավիճակից, այլ փորձել են կոնկրետ լուծումներ տալ: «Ինչ-որ լուծումներ կձևավորվեն, կատակլիզմ չկա ոչ մի, բյուջեն կարելի է շարունակել աշխատել, մինչև քաղաքական գործընթացն իր հանգուցալուծումը կստանա: Ես չեմ տեսնում այն կոնֆլիկտը, իրավիճակը, որ իսկապես տուպիկային է, կոնսենսուս չկա այսօր, բայց վաղը կարող է և լինի»,-ասաց փոխնախարարը:

Նա նշեց, որ կարգավորումները բավարար են, որպեսզի արձանագրեն, որ անլուծելի իրավիճակ չկա, տեղի է ունեցել ընտրություն, աննախապեդ ընտրություն է եղել՝ նոր կարգով, և քաղաքական բազմակարծություն է ձևավորվել: «Ես դրականն եմ տեսնում, իսկ այն գնահատականները, որ չկա մեծամասնություն, կա քաղաքապետ, դա ձեր կարծիքն է, երկու քաղաքներում էլ կան գործող քաղաքապետեր, եթե մեծամասնություն չլիներ, կքննարկվեր այդ հարցը»:

Պատգամավորն արձագանքեց, որ կոնֆլիկտ այնտեղ չկա, բոլորն այնտեղ հարգում, սիրում են միմյանց, սակայն կա բոյկոտելու գործընթաց, մեկ անգամ է փորձ արվել նիստ գումաել, որից հետո փորձ էլ չի արվել նիստ գումարել: Նա նաև հետաքրքրվեց, թե երբ է այն ժամկետը լրանում, որի համաձայն կառավարությունը պետք է կրճատի ավագանու լիազորությունների ժամկետը: «Օրենքն ասում է, որ եթե նիստեր չեն կարողանում գումարել, կառավարությունը կրճատում է ավագանու լիազորությունները»:

Վաչե Տերտերյանն ասաց, որ բոյկոտն էլ քաղաքական կոնֆլիկտի դեմ է: Նա ասաց, թե չգիտի, որքան կտևի այդ իրավիճակը, կտևի այնքան, մինչև օրենսդրությամբ իրավիճակը կառավարելի կլինի: Նոր օրենքով, ըստ նրա, եթե քաղաքապետը չի հրավիրում ավագանու նիստեր 6 ամիս, ապա ավագանին իրավասու է անվստահության հարց դնել:

Մարուքյանն էլ տեղից ուղղեց, թե ոչ թե 6 ամիս, այլ 3 ամիս է ժամկետը:

«Եթե 3 ամիս է, դա էլ չի լրացել, անհանգստանալու տեղ չկա»,-արձագանքեց Վ. Տերտերյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ