27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Չկա նոբելյան մրցանակի մեկ դափնեկիր, ով կարողանա այս ճկույթի չափ առաջարկներ անել…»

«Ժամանակակից տնտեսական քաղաքագիտությունը չի տեղավորվում այն տնտեսագիտական քաղաքականության մեջ, որ դուք սովորել ենք 90-ականներին, դուք առաջ չեք գնում»,-այսօր Ազգային ժողովում 2017 թվականի պատական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը՝ դիմելով Ֆինանսների նախարար Վարդան Արամյանին:

Նա նախարարին մեղմ ասած մեղադրեց հին գիտելիքներով առաջնորդվելու մեջ: «Եվրոբոնդերի մասին եք բացատրություններ տալիս՝ ի պատասխան պատգամավորի հարցին, արդեն 3 տարի է՝ Եվրոպան գտնվում է բացասական տոկոսադրույքների մեջ… դա կոչվում է ոչ ճշմարտություն, սուտ:

2016-ի բազան չի լինելու 2.2 տոկոս, ես ասել էի նախապես, բազայի փոփոխությունը չի՞ փոխում պլանները, նույն կառավարությունն այս բյուջեով ընդհանրապես կթաղի տնտեսությունը, նկատի ունեմ, ձեզ,  Ներսես Երիցյանին ու փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանին: Այն հին, 20 տարվա բաները անընդհատ բերում, բացատրում եք մեզ»,-շեշտեց պատգամավորը ու հավելեց, որ  ԱՎԾ-ի ներկայացրած տվյալներն էլ սուտ են:

Ֆինանսների նախարարը չհամաձայնեց պատգամավորի կարծիքի հետ, թե սուտ են խոսում, կոչ արեց պահպանել գործընկերային սոլիդարությունը: Իր բոլոր ներկայացրած թեզերի համար էլ նախարարն ասաց, որ պատրաստ է հիմնավորել ժամանակաից ակադեմիական աշխարհում նոբելյան մրցանակակիրների կողմից տեսություններով:

«ԱՎԾ-ի հետ կապված՝ մենք հենվում ենք պաշտոնական վիճակագրության վրա, դա սխալ է, թե ոչ, դուք բանավեճ եք ունեցել ԱՎԾ պաշտոնյաների հետ, կարող ենք 3-ով նստել ու քննարկել: Մենք բոլորս ենք շահագրգռված, որ մեր տնտեսական քաղաքականությունը լինի խելամիտ»,-նկատեց նա:

ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն էլ կոչ արեց պահպանել սոլիդարությունը ու ընդունել բարեկամական ոճով արված հրավերը:

«Եթե հանդիպումը կայանար, ես կփորձեի բացատրել պարոն Արամյանին, որ գոյություն ունի պարտքի կառավարման ճիշտ սկզբունք: Ես չեմ կարծում, որ աշխարհում գոյություն ունի նոբելյան մրցանակի մեկ դափնեկիր, ով կարողանա այս ճկույթի չափ առաջարկներ անի Հայաստանի տնտեսության մասով»,-եղավ Բագրատյանի արձագանքը: ԱՎԾ-ի վերաբերյալ Բագրատյանն ասաց, որ օրինակ ասվում է, որ այսքան ներդրումներ են արվել, իսկ հետո նախարարությունն ասում է՝ մենք նման բանի ծանոթ չենք: «Ոնց որ ձեռ անեք, տիկի՛ն Նաղդալյան, մենք երկիրը կկորցնենք այսպես, հերիք է՝ դուք Հանրապետականներով կարծեք, թե ամեն ինչ գիտեք ու առանց խորդակցելու երկիրն արդյունավետ կառավարեք, այդպես չէ»:

Հերմինե Նաղդալյանը պատասխանեց, որ որևէ մեկին երբեք դաս չի տալիս, նույնիսկ եթե կարիքը կա. «Կարող եմ խորհուրդ տալ կամ հորդորել ու այս պահին հորդորում եմ գործընակերության սոլիդարությունը պահպանել, և ասացի, որ կարծում եմ, որ ձեր ու պարոն Արամյանի հանդիպումը օգտակար է լինելու»:

Արամյանն էլ իր հերթին պատասխանեց, որ նոբելյան մրցանակակիրների մասին խոսեց՝ ցույց տալու համար, որ ժամանակակից աշխարհի տեմպերին ինչպես  Բագրատյանն է հետևում, այնպես էլ իրենք, ու հետամնաց գաղափարներով չեն առաջնորդվում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ