21 Ապրիլի, Երկուշաբթի, 2025
KFC

Անտրամաբանական կլինի, որ դռնապանն ու հավաքարարն ստանան 100, իսկ մասնագետը՝ 130 հազար դրամ

Պատգամավորների կողմից 340 առաջարկ է ներկայացվել բյուջեի նախագծի վերաբերյալ: Այս մասին այսօր Ազգային ժողովի նիստի ժամանակ ասաց Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը՝ ներկայացնելով 2017 թվականի բյուջեի լրամշակված տարբերակը: Նա ասաց, որ առաջարկներն ընդունվել են՝ ըստ առաջնահերթությունների:

«Արդյոք տվյալ առաջարկն ավելի առաջնահերթ է, քան մենք ներկայացրել ենք բյուջեում, օրինակ՝ կրթության ոլորտում ծախսերը մեծացնելու առաջարկ է արվել, սակայն կա ռեսուրսների սահմանափակվածություն, հետևաբար պետք է որոշել առաջնահերթությունները, որը պետք է նախապես ֆինանսավորել»,-ասաց նախարարը:

Հաշվի է առնվել նաև այն, թե արդյոք տվյալ առաջարկի մասով առկա են նախագծային փաստաթղթերը. «Յուրաքանչոր ծախս, որ կատարում ենք, արդյոք դրանով ավարտելու ենք նախագիծը»,-բացատրեց նախարարը:

Ինչ վերաբերում է աշխատավարձերի բարձրացմանն, ապա նախարարն ասաց, որ այս պահին դա անհնար է.

«Եթե բարձրացնում ենք աշխատավարձերը, եթե դռնապանն ու հավաքարարը ստանալու են միջին 100 հազար դրամ աշխատավարձ, անտրամաբանական կլինի, որ մասնագետը, որ ունի բարձրագույն կրթություն, ստանա 130 հազար դրամ:

Բյուջեն պետք է լինի բալանսավորված ու ունենա իր հստակ ֆինանսական աղբյուրները»,-եզրափակեց Վ. Արամյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ