01 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Արամ Սարգսյանը հարցնում է Արթուր Բաղդասարյանին ու Գագիկ Ծառուկյանին

Մեզ միանալու են նորանոր ուժեր, քաղաքական գործիչներ, անհատներ. այս մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանի ուղիղ եթերում հայտարարեց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: Հիշեցնենք, որ այս կուսակցությունը, «Լուսավոր Հայաստանն» ու «Քաղաքացիական պայմանագիրը» հայտարարել են խորհրդարանական ընտրություններին համագործակցության մասին: Բոլոր հարցերին, նրա խոսքով, կպատասխանեն դեկտեմբերի 12-ին:

Նա նշեց՝ իր ու Նիկոլ Փաշինյանի միջև եղել է նեղացվածություն՝ ՀԱԿ-ի ներսում, սակայն այդ ամենն անցել է:  Նա նաև հարց հնչեցրեց Արթուր Բաղդասարյանին ու Գագիկ Ծառուկյանին, թե երբ հայտարարում էին, որ իրենք միավորվեցին իշխանության հետ, քանի որ չէին ցանկանում, որ արյուն թափվեր, ապա ով պիտի արյուն թափվեր: «Չի կարելի հիշողությունը բթացնել, մենք բոլորս հիշողություն ունենք»:

Արամ Սարգսյանի համոզմամբ՝ Գագիկ Ծառուկյանը վերադառնում է քաղաքականություն, քանի որ իշխանությունը հասկացել է, որ կան քաղաքական ուժեր, որ իրենց վերահսկողության տակ չեն, բացի այդ քաղաքական դաշտը լղոզելու կարիք կա:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ