Արամ Սարգսյանը` Փաշինյանի ու Մարուքյանի բանավեճից
«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը ուրախ է «Լուսավոր Հայաստանի» ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների հետ ձեռքբերած համաձայնության համար: Այս մասին նա նշեց այսօր «Ազատություն» ռադիոկայանի ուղիղ եթերում: Նա ասաց, որ իրենց համագործակցությունը միտում ունի իրական փոփոխություններ ու իսկական իշխանափոխության հասնելու: «Մենք փորձելու ենք մեր հնարավորությունների, ժողովրդի ներուժն ու պոտենցիալն օգտագործել` արդյունքի հասնելու համար»:
Ինչ վերաբերում է Վանաձորում ընտրությունների նախընտրական շրջանում ՔՊ-ի ու ԼՀ-ի ներկայացուցիչներ Էդմոն Մարուքյանի ու Նիկոլ Փաշինյանի միջև եղած տարաձայնություններին, ապա Ա. Սարգսյանը շեշտեց` լավ ճանաչում է Փաշինյանին, իսկ Մարուքյանն իր համար բացահայտում էր: «Ես համարում եմ, որ այն թիվը, որը ձևավորվել է, շատ լավն է: Համոզված եմ, որ այդ բանավեճը հարթված է, կան ուժեր, որ փորձում են դա նույնացնել Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան բանավեճին, բայց դա եղել է լրիվ այլ հարթության մեջ»,-ասաց նա: