08 Մայիսի, Ուրբաթ, 2026
KFC

Լարսում արգելափակված քաղաքացիներն ապահովված են առաջին անհրաժեշտության պարագաներով

ՀՀ արտաքին գործերի նախարարության ֆեյսբուքի էջից տեղեկանում ենք․

«Վերին Լարս անցակետի անանցանելիության առնչությամբ հայտնում ենք, որ Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսության ներկայացուցիչը պարբերաբար այցելում է անցակետ, իսկ հյուպատոսությունը մշտական կապի մեջ է տեղի իշխանությունների հետ: Անցակետում արգելափակված քաղաքացիներն ապահովված են առաջին անհրաժեշտության պարագաներով, սննդով, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, նրանց ցուցաբերվում է առաջին բուժօգնություն:

Անցակետում գտնվող ՀՀ քաղաքացիներին կոչ ենք անում հարցերի դեպքում դիմել Ռոստովում ՀՀ գլխավոր հոյւպատոսություն՝ +7.863.207.67.51 հեռախոսահամարով»:

KFC

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ