15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Ցանկացած մարաթոնյան վազք սկսվում է առաջին քայլից»

Ազգային ժողովում «Զինվորական ծառայության անցնելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու նախագծի քննարկման ժամանակ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ սա կարևորագույն նախագիծ է: Նա համաձայնեց պատգամավորների հետ, որ խնդիրներ կանբանակաշինության, կրթության ու գիտության ոլորտում. «Բայց մենք պետք է աստիճանաբար, չշտապելով ու արդյունավետ աշխատենք: Պետք է կարողանանք մարաթոնյան վաքի ֆինիշին հասնել ավելի ուժեղացված, իսկ ցանկացած մարաթոնյան վազք սկսվում է առաջին քայլից, սա առաջին քայլերից մեկն է ու կոչ եմ անում չխառնել մնացած հարցերի հետ»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ նախագծի փոփոխություններով հստակեցվում են ռազմաբժշկական ուսումնական հաստատություններում սովորող զինծառայողների ուսումնառության ժամկետները, նրանց լեյտենանտի կոչում շնորհելու կարգը, ինչպես նաեւ՝ զինծառայողի կողմից հետուսումնական զինվորական պայմանագրային պարտավորության չկատարման դեպքում պարտավորությունն ու իրավական հետեւանքը: Գործող օրենքով նախատեսվում է այդ դեպքում ուսման ծախսերի փոխհատուցում, որն իրեն չի արդարացնում, որովհետեւ չկա ուսման ծախսերի հաշվարկման մեթոդաբանություն, որովհետեւ զինծառայողները սովորում են ինչպես ՀՀ, այնպես էլ արտերկրի ռազմաուսումնական հաստատություններում, իսկ այդ ծախսը, հաշվարկները տարբերակված մոտեցում է պահանջում: Նախագիծը ներկայացնելիս ՊՆ փոխնախարար Արա Նազարյանն ասաց, որ եթե զինծառայողը, որը պետբյուջեի հաշվի սովորել է եւ չի ուզում կատարել իր պարտավորությունները, պետք է տույժ վճարի 1 մլն դրամ:

Նախատեսվում է նաև լեյտենանտի կոչումը շնորհել միայն ինտերնատուրան ավարտելուց հետո, իսկ նրանք, որոնք իրենց կամքով հրաժարվում են ծառայությունից, պարտավոր են փոխհատուցել չծառայած տարիների համապատասխան ծախսերը:

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ