28 Օգոստոսի, Ուրբաթ, 2026
KFC

Արտգործնախարարը կմասնակցի Եվրոպայում կայանալիք մի շարք բարձրաստիճան համաժողովների

Դեկտեմբերի  5-ին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Վիեննա՝ մասնակցելու Միջուկային անվտանգության նախարարական համաժողովին:

Դեկտեմբերի 7-ին Բրյուսելում` ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, նախատեսված է ԱԳ նախարարի մասնակցությունը Հյուսիսատլանտյան դաշինքի և գործընկեր պետությունների` Աֆղանստանին նվիրված նախարարական հանդիպմանը։

Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը Փարիզում կմասնակցի Բաց կառավարման գործընկերության գագաթաժողովին:

Դեկտեմբերի 8-ից 9-ը Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Համբուրգում կմասնակցի և ելույթ կունենա ԵԱՀԿ նախարարների խորհրդի 23-րդ նստաշրջանի աշխատանքներին։ ԵԱՀԿ նախարարական խորհրդի  շրջանակներում նախատեսված են մի շարք հանդիպումներ։

Դեկտեմբերի 10-ին նախարար Նալբանդյանը Փարիզում կանցկացնի Եվրոպայում հավատարմագրված Հայաստանի դեսպանների հետ ավանդական խորհրդակցությունը:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ