«Գռուզավիկ»-ին կանգնած երգում էր. երգի ու հայրենիքի միաձուլմամբ/վիդեո/
«Առաց երգի ես ինձ ոչ մի ասպարեզում չեմ տեսնում»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ժողովրդական և ազգագրական երգերի կատարող Սահակ Կյուրեխյանը:
Սահակի հոգում կանչ կա, որը թափվում է սրտին, ու արևմտյան Հայաստանից գաղթած պապերի պատգամը դարձնում լուսավոր պայքարի սկիզբ:
Իր փոխանցմամբ՝ երգով է սկսել խոսել ու հենց մանուկ հասակից իր համար առաջնայինը ազգագրական երգն էր, որն իր տեսակով փորձել է պահել ու ապրեցնել:
Մոր կողմից պապի գեները զորեղ են եղել ու ինքնատիպ ձայնի շնորհիվ գերել է իր ու ընտանիքի բարեկամներին:
Մանկության տարիներին ամենաշատը սիրել է «Դաշնակ Դրո» երգը: Հիմա էլ սիրում է. «Փոքր էի ու մեր բակում «գռուզավիկ» մեքենա կար ու հենց այդ մեքենայի բեռնախցիկին կանգնած երգում էի…»:
Դպրոցում միին առաջադիմությամբ սովորող աշակերտը գնահատականներ է վաստակել իր երգի շնորհիվ:
Դեպի երգարվեստ բերող ճանապարհը ընթացավ Սահակի սրտի և հավատի զորության միաձուլման ենթատեքստում:
Սահակ Կյուրեխյանի շուրթին ազգային երգն է ու հոգում հայրենիքը…
Զրուցեց՝ Լուսին Ղազարյանը
Մանրամասները՝ տեսանյութում: