27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Էրդողանն անակնկալ մատուցեց

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի բացահայտ հայտարարությունն այն մասին, որ իրենց նպատակը Սիրիայում Ասադի ռեժիմի տապալումն է, հնարավոր է բացասական ազդի ռուս-թուրքական հարաբերությունների վրա: Henaran.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը: Նա հիշեցրեց, որ նախկինում էլ Թուրքիայի ղեկավարությունը չէր թաքցնում, որ իրենց նպատակն է տապալել Ասադի ռեժիմը, սակայն հաշվի առնելով այն, որ ինչ-ինչ   պայմանավորվածություններ է Ռուսաստանը Թուրքիայի հետ ձեռք բերել, իսկ հայտարարությունն էլ զարմանքի տեղիք է տվել, ցույց է տալիս, որ ռուս-թուրքական մերձեցումը կարող է ինչ-որ պահ կանգ առնել:

Թուրքագետն ասաց, որ այս 2 պետությունների մեջ տարաձայնություններ կան Հարավային Կովկասի, Ղարբաղի հարցում, բայց նաև Սիրիայի հարցում, որ այսօր ամենակարևորն է թե  Թուրքիայի, թե Ռուսաստանի համար: «Ոչ մի խոսակցություն, որ Ասադը պիտի գնա, չպիտի գնա, ռուս-թուրքական մերձեցումից հետո չի եղել, իսկ հիմա հանկարծ Էրդողանն ելույթ ունենալով ասում է, մեզ բոլորը հարց են տալիս, թե մենք Սիրիայում ինչ գործ ունենք, ամենակարևոր խնդիրը Ասադի  դիկտատորական ռեժիմից ազատվելն է: Բնականաբար, սա խախտում է բոլոր ներքին պայմանավորվածությունները, որովհետև  ռուսներն Ասադի ռեժիմի կողմնակից են»,-շեշտեց Ա. Հովհաննիսյանը:%d0%b1%d0%b5%d0%b7-%d0%bd%d0%b0%d0%b7%d0%b2%d0%b0%d0%bd%d0%b8%d1%8f-2

Վերջինս հիշեցրեց Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն, արձագանքելով այս հայտարարությանն, ասել է, որ իրենց  համար այդ հայտարարությունը  շատ տարօրինակ է, և որևէ մեկնաբանություն, մինչև չճշտվի խնդիրը,  չեն կարող տալ: «Բայց այդ  դիվանագիտական զուսպ հայտարարությունից նույնիսկ երևում է, որ ռուսական կողմի  համար անակնկալ էր Էրդողանի շրջադարձը»:

Ա. Հովհաննիսյանը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ նոյեմբերի 24-ին թուրք զինվորների մահվան հետ կապված Պուտինը հերքել է, թե իրենք կապ ունեն. «Բայց, իհարկե, սիրիական օդուժը չի կարող գործել առանց ռուսների իմացության: Ինձ թվում է` Ռուսաստանն ուզում է մինչ Օբամայի կառավարման ամիսներին Հալեպի հարցը լուծել, ամրապնդվել, ու թելադրողի դերում հանդես գալ, ինչը, բնականաբար, Թուրքիային դուր չի գալիս, քանի որ ինքն էլ հավակնություններ ունի»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ